Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.95
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 մարտի 2019 թ.

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ ՀՈԴԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ (ԱՐԹՐՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ) ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.3 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

Հաստատել` «Կոնքազդրային հոդի փոխարինման (արթրոպլաստիկայի) անզգայացման գործելակարգ»-ը` համաձայն հավելվածի:

 

Ա. Թորոսյան

 

 

Հավելված

Առողջապահության նախարարի

14 մարտի 2019 թ.

N 11-Ն հրամանի

 

ԿՈՆՔԱԶԴՐԱՅԻՆ ՀՈԴԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ (ԱՐԹՐՈՊԼԱՍՏԻԿԱՅԻ)

ԱՆԶԳԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Ընդհանուր դրույթներ

Կոնքազդրային հոդի փոխարինումը (ԿՀՓ) ամենահաճախ կատարվող օրթոպեդիկ վիրահատություններից մեկն է: Համաձայն մի քանի համակարգված ամփոփումների կանխատեսումների, 2030 թ-ին ԱՄՆ-ում ամբողջական ԿՀՓ-ի պահանջը աճելու է 174%-ով՝ հասնելով տարեկան 572 000 միջամտության մակարդակին։ Հիմնվելով դեմոգրաֆիկ միտումներին, կանխատեսվում է, որ 2050 թ. աշխարհում կգրանցվի ազդրի կոտրվածքների շուրջ 6.26 միլիոն դեպք։ ԿՀՓ-ի թեկնածու հիվանդի միջին տարիքը 69 է և նրա մոտ սովորաբար առկա են մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք կարող են լրջորեն ազդել հետվիրահատական ելքերի վրա։ Ուստի, ցանկացած միջամտություն, ներառյալ անզգայացման մոտեցումները, որոնք ձևավորում են հարվիրահատական արդյունքները, միաժամանակ զգալի ազդեցություն ունեն հանրային առողջապահության ամբողջ համակարգի վրա։ Համաձայն վերջին տվյալների, տեղային անզգայացումն ունի մի շարք առավելություններ և կարող է լրացվել սեդացիայով կամ ընդհանուր անզգայացմամբ: Չնայած այս պնդմանը, տեղային անզգայացումը (ՏԱ) շարունակում է թերօգտագործվել ԿՀՓ-ի ժամանակ։ Այսպես, ԱՄՆ-ում միայն ՏԱ պայմաններում իրականացված կոնքազդրային և ծնկան հոդերի արթրոպալստիկաները կազմել են 11%, անզգայացման համակցված եղանակներով անցկացված միջամտությունները՝ 14.2% և միայն ընդհանուր անզգայացմամբ՝ 74.8%։

Լիարժեք և շարունակական ցավազրկումը, արյան խնայման մոտեցումները և թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելումն այս վիրահատական միջամտությունների պարագայում ունեն մեծագույն կարևորություն:

 

Գործելակարգի մշակման հիմքը

Սույն գործելակարգը մշակվել է բազմամասնագիտական խմբի կողմից՝ հետևյալ արդի գրականության աղբյուրների և UptoDate տեղեկատվական շտեմարանի տվյալների հիման վրա.

 

1. Opperer M, Danninger T, Stundner O, Memtsoudis SG. Perioperative outcomes and type of anesthesia in hip surgical patients: An evidence based review. World Journal of Orthopedics. 2014;5(3):336-343. doi:10.5312/wjo.v5.i3.336.

2. R. L. Johnson*, S. L. Kopp, C. M. Burkle, C. M. Duncan, A. K. Jacob, P. J. Erwin,M. H. Murad and C. B. MantillaNeuraxial vs general anaesthesia for total hip and totalknee arthroplasty: a systematic review of comparativeeffectivenessresearch British Journal of Anaesthesia, 116 (2): 163–76 (2016)

3. Anahi Perlas, M.D., F.R.C.P.C.; Vincent W. S. Chan, M.D., F.R.C.P.C., F.R.C.A.; Scott Beattie, M.D., F.R.C.P.C.Anesthesia Technique and Mortality after Total Hip or Knee Arthroplasty: A Retrospective, Propensity Score–matched Cohort StudyAnesthesiology 10 2016, Vol.125, 724-731.

4. Memtsoudis SG, Sun X, Chiu YL, Stundner O, Liu SS, Banerjee S, Mazumdar M, Sharrock NE. Perioperative comparative effectiveness of anesthetic technique in orthopedic patients. Anesthesiology. 2013;118:1046–1058

 

Հապավումներ

ԶՃ - զարկերակային ճնշում

ԷԱ - էպիդուրալ անզգայացում

ԿՀՓ - կոնքազդրային հոդի փոխարինում

ՈԱ - ողնուղեղային անզգայացում

ՈՍՀԴ - ոչ ստերոիդային հակաբորբոքիչ դեղամիջոց

ՏԱ - տեղային անզգայացում

 

1. Նախավիրահատական շրջան

1.1 Հիվանդի կյանքի և հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, ներառյալ.

1.1.1 Կրած վիրահատական միջամտություններ և անզգայացումներ:

1.1.2 Սիրտ-անոթային, շնչառական կամ նյութափոխանակության հիվանդություններ:

1.1.3 Ֆիզիկական ակտիվության մակարդակ:

1.1.4 Մտավոր/ճանաչողական գործառույթների վիճակ:

1.1.5 Ալերգիկ կարգավիճակ (ներառյալ տեղային անզգայացնող դեղամիջոցների հանդեպ):

1.1.6 Հակամանրէային բուժում վերջին 3 ամիսների ընթացքում:

1.1.7 Ընդունվող դեղորայք (տեսակ, դեղաչափ, տևողություն):

1.2 Արտահայտված սրտային հիվանդությամբ հիվանդների դեպքում պետք է հնարավորինս խուսափել ցեմենտի օգտագործումից, այս խնդիրը պետք է քննարկվի վիրաբույժի հետ նախապես:

1.3 Հակաթրոմբոտիկ միջոցառումները պետք է սկսվեն հիվանդանոց ընդունվելուն պես:

1.4 Անզգայացման վտանգի գնահատում (ներառյալ դժվար շնչուղիների) համաձայն ստանդարտ դասակարգման և հիվանդին տեղեկացում։

1.5 Իրազեկված համաձայնության ձեռքբերում հիվանդի և/կամ նրա ներկայացուցիչների կողմից:

1.6 Արյան խնայման մեթոդների պահանջի վերլուծություն և արյան բաղադրամասերի առկա պաշարների ճշտում:

 

2. Ներվիրահատական շրջան

2.1 Վերին վերջույթի վրա պետք է տեղադրել 16G կամ ավելի մեծ տրամաչափի երակային կաթետեր:

2.2 Ապահովել բավարար հիդրատացիա նախքան ողնուղեղային անզգայացումն (ՈԱ) իրականացնելը և ցեմենտը ներմուծելու ընթացքում:

2.3 Նվազագույն հսկողության ծավալ՝ սրտի ռիթմ և կծկումների հաճախականություն, զարկերակային ճնշում, պուլսօքսիմետրիա, դիուրեզ, արյան թթվահիմնային և գազային կարգավիճակ (≥ 4 ժամ տևողությամբ, կամ զգալի արյունահոսությամբ ուղեկցվող վիրահատությունների ժամանակ):

2.4 Միանվագ ՈԱ- համար. բուպիվակաին 0.5%, ≈ 3մլ

2.5 Կողմնային դիրքում ՈԱ իրականացնելիս միդազոլամի ընդմիջվող դեղաչափերը կամ պրոպոֆոլն արդյունավետ են որպես սեդացիայի ընտրություն՝ զուգակցված դիմակով O2 -ի ներշնչման հետ: Տարեցների մոտ միդազոլամը պետք է օգտագործել զգուշորեն, քանի որ այն կարող է հանգեցնել սուր դելիրիումի: Երբեմն կարող է պահանջվել ընդհանուր անզգայացման ներածում: Մեջքին պառկած դիրքում քննարկել կոկորդային դիմակ-շնչուղի օգտագործելու հարցը՝ զուգակցված ոչ խորը ընդհանուր անզգայացման հետ:

2.6 Երկարատև միջամտությունների դեպքում կարող է օգտագործվել համակցված ողնուղեղային էպիդուրալ անզգայացում: Չբարդացած ԿՀՓ-ի դեպքում հետվիրահատական ցավազրկման նպատակով այսպիսի մոտեցումը հազվադեպ է պահանջվում:

2.7 Մեծածավալ վիրահատությունների դեպքում ընդհանուր (ավելի շատ, քան սեդացիան) ՞ էպիդուրալ անզգայացումը (ԷԱ) կամ համապատասխան պաշարումը պետք է քննարկվեն կապված վիրահատության հնարավոր երկարաձգման հետ:

2.8 Հետվիրահատական շրջանում ԷԱ կիրառումը հիվանդների մեծամասնության մոտ որոշ փուլում կպահանջի միզային կաթետերավորում (որը կօգնի նաև հեղուկային հավասարակշռությունը հսկելուն): Սա լավագույնս իրականացվում է վիրահատության ընթացքում:

2.9 Եթե կենտրոնական նյարդային պաշարումները (ՈԱ կամ ԷԱ) հակացուցված են, գոտկային հյուսակի պաշարումը (կամ ազդրային երեքը մեկում պաշարումը) ապահովում է համեմատելի ցավազրկում և կարող է օգտագործվել որպես լրացում ընդհանուր անզգայացմանը:

2.10 ԶՃ-ն պետք է պահպանել բավարար մակարդակների վրա՝ հիմնված նախավիրահատական տվյալների վրա. ԶՃ-ի արհեստական իջեցումը ցուցված չէ:

2.11 Կատարել ներվիրահատական հակամանրէային կանխարգելում՝ կտրվածքին նախորդող 1 ժամվա ընթացքում:

2.12 Հիվանդների ակտիվ տաքացումը զգալիորեն կրճատում է ներվիրահատական արյան կորուստը և իջեցնում է հիվանդացությունն ու մահացությունը:

 

3. Հետվիրահատական շրջան

3.1 Վիրաբույժները սովորաբար նախընտրում են հիվանդներին պառկեցնել անկողնում մեջքի վրա դիրքում, ոտքերը բարձի միջոցով զատած, պրոթեզի տեղաշարժը կանխելու համար:

3.2 Կարևոր է հակաթրոմբոէմբոլիկ կանխարգելումը. հիվանդների առնվազն 1%-ի մոտ զարգանում է խորանիստ երակների թրոմբոզ, եթե նույնիսկ միջոցառումները տեղին են:

3.3 Հիվանդների մեծ մասի մոտ խորհուրդ է տրվում թթվածնային թերապիա մինչև 24 ժամ տևողությամբ:

3.4 Հեմոգլոբինը պետք է ստուգվի հետվիրահատական շրջանում 24 ժամվա ընթացքում և խնդրի դեպքում կարգավորվի կամ փոխներարկմամբ, կամ երկաթի պատրաստուկներով, ըստ ցուցումների:

3.5 24-48 ժամվա ընթացքում հիվանդների շարժունակությունը պետք է վերականգնել, իսկ հետվիրահատական բավարար ցավազրկման համար արդյունավետ են պարացետամոլի կամ ՈՍՀԴ-ների կանոնավոր զուգակցումը: Տարեցների մոտ ՈՍՀԴ-ները պետք է կիրառվեն զգուշությամբ: Եթե տեղադրվել է էպիդուրալ կաթետեր, հազվադեպ կարող է կարիք լինել հետվիրահատական շարունակական ներարկման, որը պետք է դադարեցնել նախքան շարժունակության վերականգնումը:

 

4. Հատուկ նշումներ

4.1 Արյան կորստի չափը խիստ փոփոխական է: Այն կախված է նաև անզգայացման տեսակից: Միջին կորուստը 300-500 մլ է (ավելի ցածր է կենտրոնական նյարդային պաշարումների դեպքում): Նույնքան կորուստ կարող է դիտվել հետվիրահատական շրջանում դրենաժներից և հյուսվածքներից:

4.2 Փոխներարկման որոշումը բազմագործոնային է և ներառում է ընդհանուր վիճակը, շարունակվող վիրահատական կորուստներն ու տեղային գործոնները:

4.3 ԷԱ օգտակարությունը կարող է սահմանափակվել վաղ հետվիրահատական շրջանով (մինչև 6 ժամ):

4.4 Ոսկրային ցեմենտի օգտագործումը կապակցվում է թոքային էմբոլիայի եռապատիկ բարձր վտանգի հետ: Չտրոհված հեպարինի կիրառումը կապակցվում է խորանիստ երակների թրոմբոզի վեցապատիկ բարձր վտանգի հետ, համեմատած ցածր մոլեկուլային զանգվածով հեպարինների հետ:

4.5 Կոնքազդրային հոդի երկկողմանի փոխարինումը որոշ վիրաբույժների նախընտրելի մեթոդն է երիտասարդ, նիհար հիվանդների դեպքում: Սա մեծածավալ վիրահատություն է.

4.5.1 հիվանդների մանրակրկիտ ընտրությունը կենսական նշանակություն ունի: Սրտանոթային համակարգի ծանր հիվանդությունը բարձրացնում է մահացությունը:

4.5.2 Առավել կիրառելի է ընդհանուր և էպիդուրալ անզգայացումների զուգակցումը:

4.5.3 Պետք է քննարկել ինվազիվ հսկողության հարցը (զարկերակային մուտք ՞ կենտրոնական երակային ճնշում):

 

5. Բժշկական ծառայությունների հիմնական և լրացուցիչ ցանկեր

5.1 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

Արյան ընդհանուր հետազոտություն լեյկոֆորմուլայով

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ գլյուկոզի մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ ալբումինի
մակարդակի որոշում

1

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Ակտիվացված մասնակի թրոմբապլաստինի ժամանակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Արյան մեջ ֆիբրինոգենի
մակարդակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Պրոտրոմբինային ժամանակի որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Միջազգային բնականոնացված հարաբերակցության որոշում

1

2

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-7 օրեր

 

Էլեկտրասրտագրություն

1

1

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1 օրը

 

Զարկերակային ճնշման չափում

1

44

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1-3 օրը

 

Սրտի կծկումների հաճախականության չափում

1

44

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1-3 օրը

 

Պուլս
օքսիմետրիա

1

44

Անզգայացման բաժանմունք

Անզգայացման կամ վիրաբուժական բաժանմունքի բուժքույր

1-3 օրը

 

Շնչափողի ինտուբացիա

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Շնչափողի սանացիա

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Թոքերի արհեստական օդափոխություն

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Ծայրամասային երակային
կաթետերի տեղադրում

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Միզապարկի կաթետերավորում

1

1

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

1-3 օրերը

 

Անզգայացման մասնագետի խորհրդատվություն

1

2

Անզգայացման բաժանմունք

Անեսթեզիոլոգ

օրը

5.2 Ախտորոշման, բուժման և խորհրդատվությունների պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

Ծածկագիր

Անվանում

Տրամադրման հաճախականություն

Միջին
քանակ

Ստորաբաժանում

Մասնագետ

Կատարման ժամկետներ

 

ԱՍՏ/ԱԼՏ

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ բիլիռուբինի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ միզանյութի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ կրեատինինի
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Արյան մեջ էլեկտրոլիտների
(Na, K, Cl)
մակարդակի
որոշում

0.5

1

Լաբորատոր ախտորոշման ծառայություն

Լաբորատոր ախտորոշման ծառայության բուժքույր/բժիշկ

1-3 օրեր

 

Նեղ մասնագետի խորհրդատվություն

0.5

2

Այլ բաժանմունքներ

Ցանկացած նեղ մասնագետ

1-3 օրերը

 

Բրոնխոսկոպիա

0.25

1

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Ինտենսիվ թերապևտ/էնդոսկոպիստ

1-3 օրերը

 

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրերը

 

Կրծքավանդակի ՀՇ հետազոտություն

0.1

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

 

Որովայնի և փոքր կոնքի ԳՁՀ

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

 

Ուլտրաձայնային Էխոսրտագրություն

0.25

1

Ճառագայթաբանական ախտորոշման ծառայություն

Բժիշկ-ճառագայթաբան/տեխնիկ

1-3 օրեր

6. Դեղերի հիմնական և լրացուցիչ ցանկեր

6.1. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Հիմնական ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔԴ

ՄՈԱ

Նշանակման
հաճախա-կանություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05CB01

0.9% NaCL

1

2.0 լ

4.0 լ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Էլեկտրոլիտների լուծույթներ

B05BB01

Ռինգերի լուծույթ

1

2.0 լ

4.0 լ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Էլեկտրոլիտների
լուծույթներ

B05BB01

Հավասարակշռված ջրաաղային լուծույթ

1

2.0 լ

4.0 Լ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Բժշկական գազեր

V03AN01

Թթվածին

1

5.76 լ

17.28 Լ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ

N01AB06

Իզոֆլյուրան

1

15 մլ

15 մլ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Քնաբեր միջոցներ՝ հալոգենացված հիդրոկարբոններ

N01AB08

Սևոֆլյուրան

1

12 մլ

20 մլ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Հակաբիոտիկներ՝ ցեֆալոսպորին

J01DD04

Ցեֆտրիաքսոն

1

2.0 գ

2.0 Գ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Միոռելաքսանտներ

M03AC04

Ատրակուրիումի բեզիլատ

1

150 մգ

150 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Քնաբեր միջոցներ

N05CD08

Միդազոլամ

1

15.0 մգ

15.0 Մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Ընդհանուր անզգայացման ոչ ինհալացիոն միջոցներ

N01AX10

Պրոպոֆոլ

1

800 մգ

800 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Ցավազրկող թմրեցուցիչ
միջոցներ

N02AA01

Մորֆին

1

10.0 մգ

30.0 Մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Ափիոնային անզգայացնող միջոցներ

N02AX02

Տրամադոլ

1

200 մգ

600 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Հակամակարդիչներ՝
Հեպարին

B01AB06

Ֆրաքսի
պարին

1

0.3 մլ

0.9 մլ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Տեղային անզգայացողներ
հակաառիթմիկներ

C01BB01

Լիդոկային

1

240.0 մգ

240.0 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Տեղային անզգայացողներ
հակաառիթմիկներ

N01BB01

Բուպիվակային

1

15.0 մգ

15.0 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

6.2. Դեղորայքային բուժման պահանջներ

 

Լրացուցիչ ցանկ

 

ԴԹԽ

ԱԹՔ

ՄՈԱ

Նշանակման
հաճախականություն

ԿՈԴ

ՀԿԴ

Մասնագետ

Կատարման
ժամկետներ

Հակաբիոտիկներ՝ ֆթորխինոլոն

J01MA14

Մոքսիֆլոքսացին

0.25

0.4 գ

0.4 Գ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Պլազմայի փոխարինման
միջոցներ

B05AA01

Ալբումինի
20% լուծույթ

0.25

200 մլ

600 Մլ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Կարդիո տոնիկներ

C01CA07

Դոբուտամին

0.1

1.8 մգ

3.6 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Ադրենո միմետիկներ

C01CA04

Դոպամին

0.1

1.8 մգ

3.6 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Մ-խոլինո արգելակիչներ

S01FA01

Ատրոպին

0.05

10.0 մգ

30.0 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոցներ

M01AB05

Դիկլոֆենակ

0.5

75.0 մգ

75.0 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-2 օր

Ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց

M01AB15

Կետորոլակ

0.5

30.0 մգ

60.0 մգ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-2 օր

Ցավազրկող ոչ թմրեցուցիչ միջոցներ

N02BE01

Պարացետամոլ

0.5

1.5 գ

3.0 գ

Անզգայացման մասնագետ/բուժքույր

1-3 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC01

Օմեպրազոլ

0.5

20.0 մգ

60.0 Մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

Պրոտոնային պոմպի արգելակիչներ

A02BC02

Պանտոպրազոլ

0.5

40.0 մգ

120.0 մգ

Ինտենսիվ թերապիայի մասնագետ/բուժքույր

1-3 օր

7. Պահանջներ աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման կամ վերականգնման նկատմամբ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

8. Պահանջներ սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ

Սույն գործելակարգի համաձայն, տվյալ պահանջների կատարումը պարտադիր չէ:

 

9. Հիվանդի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և հիվանդին, ինչպես նաև ընտանիքի անդամներին լրացուցիչ տեղեկատվության տրամադրում

Հարկավոր է պացիենտի հետ համատեղ քննարկել անզգայացման խնդիրները և հավանական ելքերը:

 

10. Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերը

Պացիենտի տվյալ մոդելի հնարավոր ելքերի ցանկ

 

Ելքի անվանում

Ելքի զարգացման հաճախականություն

Ելքին հասնելու մոտավոր ժամկետ

Բժշկական օգնության ցուցաբերման հաջորդականություն

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի մասնակի վերականգնմամբ

85%

 

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Ապաքինում ֆիզիոլոգիական գործընթացի կամ ներգրավված օրգանի ֆունկցիայի ամբողջական կորստով

10%

 

Անցում համապատասխան վերականգնողական ուղեցույցին/գործելակարգին

Բժշկահարույց բարդությունների զարգացում

5%

 

Անցում համապատասխան ախտաբանության բուժման ուղեցույցին/գործելակարգին

Մահացու ելք

5%

 

Հետվիրահատական շրջանում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան