Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.06.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.07.04/43(1496).1 Հոդ.144
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.06.2019
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 հունիսի 2019 թ.
քաղ. Երևան

N 204-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետում «կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի» բառերը փոխարինել «շտաբի» բառով,

2) Հրամանի 10-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. Զեյնալյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի հունիսի 6-ի
N 204-Ն հրամանի

 

«Հավելված N 10

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2009 թվականի դեկտեմբերի 18-ի
N 311-Ն հրամանի

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ԳԼՈՒԽ 1


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում շտաբի (այսուհետ՝ Շտաբ) գործունեության կազմակերպումը և իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայության գործունեության ուսումնասիրության, տեսչական ստուգումների իրականացման, մեթոդական օգնության ցուցաբերման, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում թիրախային ոլորտների պարզման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է Շտաբը:

3. Շտաբի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:

4. Իր գործունեությունն իրականացնելիս Շտաբը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար), նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Քրեակատարողական ծառայության պետի (այսուհետ՝ Ծառայության պետ)՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:

5. Շտաբը գործում է Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Նախարարի կողմից սահմանված կարգով:

6. Շտաբը իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նախարարության կազմում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ։

7. Շտաբի հիմնական խնդիրներն են՝

1) իր լիազորությունների սահմաններում կազմակերպել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների, Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Ծառայության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.

2) կատարել ուսումնասիրություններ, նախատեսված և չնախատեսված ստուգայցեր, ծառայողական քննություններ.

3) իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վերլուծության և քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.

4) ապահովել Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի կամ Ծառայության պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը.

5) Շտաբն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

8. Ծառայության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շտաբն իրականացնում է նաև այլ գործառույթներ:

 

ԳԼՈՒԽ 2


ՇՏԱԲԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

9. Շտաբը կազմված է Շտաբի պետից, Շտաբի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Շտաբը ղեկավարում է Շտաբի պետը, ով պատասխանատվություն է կրում Շտաբի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Շտաբի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:

10. Շտաբի պետը՝

1) իրականացնում է Շտաբի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.

2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Շտաբի աշխատողների միջև.

3) միջոցներ է ձեռնարկում Շտաբի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.

4) հսկողություն է իրականացնում Շտաբի աշխատողների աշխատանքային կարգապահության՝ իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.

5) կազմակերպում է Շտաբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ՝ աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.

6) Ծառայության պետի հանձնարարությամբ իրականացնում է հսկողություն քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ, պարզում ու վերլուծում է դրանց պատճառները, ինչպես նաև մշակում և իրականացնում է միջոցառումներ` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով.

7) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Ծառայության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու, քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.

8) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

9) կազմում է ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության աշխատանքային ծրագրերը.

10) պատրաստում է կիսամյակային ու տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Ծառայության պետին.

11) առաջարկություններ է ներկայացնում Ծառայության պետին Շտաբի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

12) Շտաբի վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

13) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.

14) Ծառայության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.

15) Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից կարող է պահանջել անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.

16) ապահովում է Նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Ծառայության պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.

17) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Շտաբի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:

11. Շտաբի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Շտաբի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:

12. Շտաբի գլխավոր մասնագետը՝

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

13. Շտաբի առաջատար մասնագետը՝

1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.

2) մասնակցում է Շտաբում անցկացվող խորհրդակցություններին, Շտաբի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.

3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.

4) առաջարկություններ է ներկայացնում Շտաբի պետին Շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

5) կազմում է և Շտաբի պետին է ներկայացնում ինչպես Շտաբի, այնպես էլ Ծառայության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.

6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ և մասնակցում դրանց.

7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Շտաբի պետին.

8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Շտաբի պետին.

9) Շտաբի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների քաղաքացիական ծառայողների կողմից կատարված կարգապահական խախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.

10) հետևում է կարգապահական խախտումների թույլ տված քրեակատարողական ծառայողների վերաբերյալ Շտաբի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված նյութերի հետագա ընթացքին.

11) Շտաբի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է Շտաբի և Ծառայության աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Շտաբի վարած գործերի արխիվացմանը.

12) Շտաբի պետի հանձնարարությամբ անձամբ և Ծառայության կենտրոնական մարմնի հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվությանը և զեկուցում Շտաբի պետին.

13) կատարում է Ծառայության պետի, տվյալ ոլորտը համակարգող տեղակալի կամ Շտաբի պետի՝ իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:

14. Շտաբի աշխատողները հաշվետու են Շտաբի պետին: Շտաբի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»: