Գլխավոր տեղեկություն
Համար
N 03-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.08.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.15/19(655) Հոդ.194
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
06.08.2019
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.08.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոսի 2019 թ.

N 03-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 31-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչները, որակավորման տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1321-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1031-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 6-րդ կետի 2-րդ ենթակետում «դասագրքերի գնահատող հանձնաժողովում ընդգրկվածությունը,» բառերը փոխարինել «վերջին երեք տարվա ընթացքում իր դասավանդած առարկայից Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում դիպլոմով կամ գովասանագրով կամ միջազգային օլիմպիադաներում մեդալով պարգևատրված սովորող ունենալը,» բառերով,

2) 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից երաշխավորված կամ նախարարության հետ հուշագրեր ունեցող կազմակերպություններում վերապատրաստման դասընթացի վարումը,»,

3) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վերջին երկու տարվա ընթացքում «Հայկական կրթական միջավայր ֆորում» (հttps://forum.armedu.am/) համակարգում մասնագիտական խորհրդատվական թեմայի վարումը կամ «Հեռավար ուսուցում» համակարգում (https://elearning.armedu.am/) ուսուցիչների վերապատրաստման հեռավար դասընթացի վարումը,»,

4) 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա. նախարարության Բարձրագույն որակավորման կոմիտեի կամ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կամ միջազգայնորեն կամ Կրթության ազգային ինստիտուտի կամ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների կամ համահայկական կամ միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուի խմբագրական խորհրդի կողմից հաստատված պարբերականներում գիտական կամ մանկավարժական հոդվածի հեղինակ կամ համահեղինակ լինելը,»,

5) 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի տեսչավորումների արդյունքում «գերազանց» գնահատված լինելը,»,

6) 6-րդ կետի 7-րդ ենթակետի «բ» պարբերությունում «շնորհակալագրերով» բառից հետո լրացնել «կամ հուշամեդալներով» բառերը,

7) 6-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությունում «մրցանակային տեղեր զբաղեցնելը» բառերից հետո լրացնել «կամ նախարարության պատվոգրով կամ շնորհակալագրով պարգևատրված լինելը,» բառերը,

8) 6-րդ կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) վերջին երկու տարվա ընթացքում՝

ա. Եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրում վերապատրաստող ճանաչված լինելը և վերապատրաստում իրականացնելը կամ

բ. Որակի եվրոպական հավաստագրի առկայությունը։»,

9) 7-րդ կետի 3-րդ ենթակետում «զբաղեցրած» բառից առաջ լրացնել «Հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վկայական և» բառերը,

10) 7-րդ կետի 5-րդ ենթակետում «աշխատանքային գրքույկի պատճենը» բառերից հետո լրացնել «կամ տնօրենի կողմից տրամադրված տեղեկանքը,» բառերը:

 

 Ա. Անափիոսյան

 /Նախարարի պարտականությունները կատարող/