Գլխավոր տեղեկություն
Համար
N 380-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2019-05.10.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.08.09/18(654).1 Հոդ.185.2
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
23.07.2019
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
23.07.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

23 հուլիսի 2019 թ.

N 380-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1740-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 1032.01.5 «ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1032.01.01.5 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՊԱ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված դրական փորձագիտական եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 27-ի «Միջին մասնագիտական կրթության 0204 «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկան-սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1740-Ն հրամանը:

2. Հաստատել միջին մասնագիտական կրթության 1032.01.5 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.01.5 «Ոստիկանության սպա» որակավորման պետական կրթական չափորոշիչը՝ համաձայն հավելվածի:

3. Նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանին:

 

 Ա. Անափիոսյան

 /Նախարարի պարտականությունները կատարող/

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի

23 հուլիսի 2019 թ.

N 380-Ն հրամանի