Գլխավոր տեղեկություն
Համար
N 984-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
01.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

1 նոյեմբերի 2018 թ.

ք. Երևան

N 984-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԳՈԼԴՈՒԵՅ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՀԱՐԳՈՐՈՇՈՒՄ ԵՎ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՒՄ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 7-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով «ԳՈԼԴՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լուծարման վերաբերյալ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում 2018 թվականի օգոստոսի 27-ին կատարված գրանցումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԳՈԼԴՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում և հարգադրոշմում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ հաշվառման համարը` N ՀՀ 09 առ 20.10.2008 թ., գտնվելու վայրը` ՀՀ, ք. Երևան, Պուշկինի փող. 37 շենք, բնակարան 5, գործունեության իրականացման վայրը՝ Մ. Խորենացի 27 շենք թիվ 98 տարածք, համարել դադարեցված իրավաբանական անձանց պետական գրանցման մարմնում «ԳՈԼԴՈՒԵՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լուծարման վերաբերյալ գրանցում կատարելու պահից՝ 2018 թվականի օգոստոսի 27-ից։

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Տ. Խաչատրյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան