Basic information
Number
N 1029-Ա/Ք
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.11.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.11.24/40(314) Հատուկ բաժին
Enactment organisation
Կրթության և գիտության նախարար
Enactment date
03.11.2008
Signing organisation
Կրթության և գիտության նախարար
Signing date
03.11.2008
Effective date
04.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 նոյեմբերի 2008 թ.

ք. Երևան

թիվ 1029-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Միջազգային որակյալ դպրոցների ԵրԵՎանի մասնաճյուղ» ուսումնական հաստատության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 151 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34, 35 հոդվածներով, 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 36 հոդվածի 8-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, նկատի ունենալով, որ չի իրականացվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր, հիմք ընդունելով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և ՀՀ ԿԳ նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «Միջազգային որակյալ դպրոցների Երևանի մասնաճյուղ» հաստատության միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրով N 151 լիցենզիաի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը և կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:

 

Նախարար՝ 

Ս. Սեյրանյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation