Գլխավոր տեղեկություն
Համար
N 901-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.08.15/22(625) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.08.2018
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

6 օգոստոսի 2018 թ.

N 901-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ » ՊՈԱԿ-ԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 8-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 106/24 եզրակացությունը`

 

Հրամայում եմ՝

 

1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ին նախադպրոցական կրթական ծրագրով, ավագ նախադպրոցական տարիքային փուլով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 70 տեղով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հ. Հովհաննիսյանին:

 

 

Ա. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան