Գլխավոր տեղեկություն
Համար
N 1445-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.15/28(631) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.10.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հոկտեմբերի 2018 թ.

N 1445-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով լիցենզավորման հանձնաժողովի N 109/ 12 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, վաղ, կրտսեր և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով, համակազմի նախատեսվող սահմանային 18, 99 և 66 տեղերով տալ գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին:

 

 

Ա. Հարությունյան

(պաշտոնակատար)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան