Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2018-27.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.240
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հոկտեմբերի 2018 թ.

N 20-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և 26-րդ հոդվածի 2-րդ մասը՝

 

Հրամայում եմ`

 

Հաստատել արյունատվությունից առաջ և հետո դոնորին սննդի և ճանապարհածախսի հատուցման տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

 

Պաշտոնակատար`

Ա. Թորոսյան

 

Հավելված

 Առողջապահության նախարարի 
 2018 թ. հոկտեմբերի 18-ի N 20-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

 

ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ԵՎ ՀԵՏՈ ԴՈՆՈՐԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱԾԱԽՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է արյունատվությունից առաջ և հետո կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով դոնորին սնունդ և ճանապարհածախսի հատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Արյունատվությունից առաջ և հետո բժշկական կազմակերպության կողմից դոնորին տրամադրվում է 1600-1800 կկալ արժեքայնությամբ սնունդ հետևյալ ձևով՝

1) հիպովոլեմիայի առաջացումը և օսմոտիկ հավասարակշռության խախտումը կանխելու նպատակով արյունատվությունից առաջ դոնորին տրամադրվում է 200-250 մլ՝ մոտ 100 կկալ արժեքայնությամբ հյութ,

2) դոնորի կենսաբանական և էներգետիկ կարողությունների վերականգնման նպատակով արյունատվությունից հետո դոնորին տրամադրվում է 1500-1700 կկալ արժեքայնությամբ ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ պարունակող սնունդ՝ 2 : 2 : 1 համամասնությամբ:

3. Փոխհատուցվող արյան դոնորներին արյունատվությունից հետո տրամադրվում է դրամական փոխհատուցում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի հունվարի 24-ի թիվ 02-Ն հրամանի Հավելված 5-ով հաստատված «Ուղեգիր արյունատվության, պլազմաֆերեզի համար» ձևը և բժշկական կազմակերպության լիազոր մարմնի կողմից արյան դոնորի ծախսերի փոխհատուցման կարգով հաստատված գնացուցակը:

4. Փոխհատուցվող արյան դոնորների ճանապարհածախսը հատուցվում է արյան հավաքագրումն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` հաշվի առնելով դոնորի Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայրի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր կացության վայրի և բժշկական կազմակերպության հեռավորությունը և հաշվարկը կատարվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանոնավոր փոխադրումների համար նախատեսված փոխադրավարձի չափի համաձայն: