ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 մայիսի 2019 թ. |
N 28-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, ինչպես նաև երեխաների բուժօգնության և սպասարկման կազմակերպումը բարելավելու նպատակով
Հրամայում եմ`
1. ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. հոկտեմբերի 18-ի «Բնակչությանը (18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների, բնակչությանը (մինչև 18 տարեկան անձանց համար) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկերը հաստատելու մասին» N 65-Ն հրամանի հավելված 2-ի 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ «սուր շնչառական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր (թթվածնի ճնշում 60 միլիմետր սնդիկի սյուն և պակաս, կամ Hb-ի թթվածնով հագեցվածությունը պուլս օքսիմետրիայով 89 տոկոս և պակաս)»:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լ. Հակոբյանին:
Ա. Թորոսյան