Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.06.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 2 հունիսի 2011 թվականի N 21

 

44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2 (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ (ՎԱՐԿ ԹԻՎ 2729-ARM) ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 30-ին ստորագրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին (վարկ թիվ 2729-ARM)` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

հունիսի 2-ի նիստի N 21

արձանագրային որոշման

 

ՎԱՐԿ ԹԻՎ [ 2729-ARM]

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

(Հատուկ գործողություններ)

 

(Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 2)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՎ

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ

 

ՄԻՋԵՎ

 

 

Մայիսի 30, 2011թ.

_________________________________________________________________________________________________________

ARM 42145

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ստորագրված 2011 թվականի մայիսի 30-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (Վարկառու) և ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ միջև (ԱԶԲ):

 

ԵԼՆԵԼՈՎ ՆՐԱՆԻՑ, ՈՐ

 

Ա) Վարկառուի և ԱԶԲ-ի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում ԱԶԲ-ն համաձայնել բազմափուլ ֆինանսավորման գործիքի ներքո ֆինանսավորում տրամադրել Վարկառուին` Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (ասուհետ՝ Ներդրումային ծրագիր) ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:

Բ) Վարկառուի կողմից 2010թ. դեկտեմբերի 6-ին ներկայացված Պարբերական ֆինանսավորման հայտով, Վարկառուն դիմել է ԱԶԲ-ին՝ սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ում նախատեսված ծրագիրը ֆինանսավորելու նպատակով վարկ տրամադրելու համար:

Գ) ԱԶԲ-ն համաձայնություն է տվել ԱԶԲ-ի Ընթացիկ կապիտալ ռեսուրսներից վարկ տրամադրել Վարկառուին՝ ստորև ներկայացված պայմաններով:

 

ԱՐԴ, պայմանագրի կողմերը եկել են համաձայնության հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ I

 

Վարկի տրամադրման կարգը, սահմանումները

 

 Բաժին 1.01. Սույն Վարկային համաձայնագրի նկատմամբ հավասար ուժով կիրառվում են 2001թ. հուլիսի 1-ին ընդունված ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից ֆինանսավորվող LIBՕR-ի վրա հիմնված վարկերի նկատմամբ կիրառվող ընթացիկ գործառնությունների վարկավորման կանոնների («վարկավորման կանոններ») բոլոր դրույթները, որոնք սակայն ենթակա են որոշ փոփոխությունների.

 

ա) Բաժին 3.03-ը հանվել է և այն փոխարինվել է հետևյալ դրույթով՝

Ամրագրված վճար, արտոնյալ պայմաններ /զեղչ/. ա/ Վարկառուն վճարելու է պարտավորավճար վարկի չմասհանված/չօգտագործված գումարի մասով՝ Վարկային համաձայնագրում նախատեսված չափով և պայմաններով,

 

բ) ԱԶԲ-ն Վարկառուին տրամադրում է արտոնություն՝ Վարկային համաձայնագրով նախատեսված (դրույքա)չափով: Արտոնության չափը լինելու է անփոփոխ վարկի գործողության ողջ ժամանակահատվածում: ԱԶԲ-ն արտոնության գումարը կիրառելու է Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարների նկատմամբ:

 

բ) Բաժին 3.06-ը հանվել է և այն փոխարինվել է հետևյալ դրույթով՝

 

ա) ԱԶԲ-ի կողմից նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարները նվազեցնելու մասին հայտարարություն կատարելու պարագայում, ԱԶԲ-ն կվերադարձնի նվազեցված մասը այն վարկառուին, որն ունի չմարված վարկային գումարներ, որոնց նկատմամբ կիրառվել է բարձր տոկոսագումար: Վերադարձվող գումարի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի և նոր վարկերի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսադրույքի տարբերությունը (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով), բազմապատկելով (ii) վարկի չմարված մայր գումարի վրա, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի բոլոր ժամանակահատվածների համար՝ սկսած նոր տրամադրվող վարկերի նկատմամբ նվազեցված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:

 

բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն որևէ կիսամյակի ընթացքում ունեցել է խնայողություններ, ապա ԱԶԲ-ն գումարներ կվերադարձնի Վարկառուին: Վերադարձվող գումարը հաշվարկվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն վերադարձված գումարը կիրառելու է նաև այն տոկոսագումարների նկատմամբ, որոնք ենթակայ են վճարման վարկառուի կողմից տոկոսագումարների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:

 

գ) Բաժին 3.07-ը հանվել է և այն փոխարինվել է հետևյալ դրույթով՝

 

ա) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ բարձրացվելու են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ ֆիքսված տոկոսագումարները, ապա ցածր տոկոսագումարների կիրառմամբ չմարված վարկ ունեցող վարկառուն ԱԶԲ-ին վճարում է հավելավճար: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) նոր տրամադրված վարկերի ֆիքսված տոկոսագումարների և չմարված վարկի նկատմամբ կիրառվող ֆիքսված տոկոսագումարի տարբերությունը բազմապատկելով՝ (ii) վարկի չմարված մայր գումարով, որի մասով վարկառուն պետք է տոկոսներ վճարի այն բոլոր տոկոսագումարային ժամանակահատվածների համար, որոնք սկսվում են նոր տրամադրվող վարկերի նկատմամբ ավելացված դրույքի կիրառման օրվանից և դրանից հետո:

բ) Եթե ԱԶԲ-ն հայտարարություն կատարի այն մասին, որ որևէ վարկային արժույթի (կամ հաստատված արժույթի) մասով ֆինանսավորման արժեքի մարժայի հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԶԲ-ն որևէ կիսամյակի ընթացքում ունեցել է հավելյալ ծախսեր, ապա Վարկառուն ԱԶԲ-ին վճարում է հավելավճարներ: Հավելավճարի գումարը սահմանվում է հետևյալ կերպ՝ (i) ֆինանսավորման արժեքի մարժան (որն արտահայտված է տարեկան տոկոսագումարի տեսքով) բազմապատկելով (ii) վարկի մայր գումարով, որի մասով Վարկառուն պետք է վճարի տոկոսներ տոկոսների վճարման ժամանակահատվածում՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան: ԱԶԲ-ն հավելավճարի գումարները ավելացնելու է Վարկառուի կողմից վճարվող տոկոսագումարին տոկոսների վճարման ժամանակահատվածի համար՝ սկսած անմիջապես այն կիսամյակից, որի համար հաշվարկվել է ֆինանսավորման արժեքի մարժան:

 

 Բաժին 1.02. Սույն Վարկային համաձայնագրում օգտագործված եզրույթները գործածված են Վարկային կարգում սահմանված իմաստներով, բացառությամբ սույն փաստաթղթում դրանք փոփոխվելու կամ համատեքստը այլ բան պահանջելու դեպքում: Վարկային պայմանագրում գործածված հավելյալ եզրույթները կիրառված են հետևյալ իմաստներով՝

 

ա) «Խորհրդատվական ուղեցույց» նշանակում է ուղեցույցներ, որոնք կիրառվում են Ասիական զարգացման բանկի և Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ներգրավման համար (2010թ, ըստ ժամանակ առ ժամանակ վերամշակված տարբերակի),

 

բ) «Խորհրդատվական ծառայություններ» նշանակում է Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 1-ի 3 (ii) պարբերությամբ նկարագրված Վարկի հասույթից ֆինանսավորվող ծառայությունները` բացառությամբ, ապրանքների և ծառայությունների հետ կապված ծառայությունները,

 

գ) «Գործիք» նշանակում է Վարկառուին ԱԶԲ-ի կողմից տրամադրվող Բազմափուլ ֆիանանսավորման գործիք՝ Ներդրումային ծրագրի շրջանակներում ծրագրեր ֆինանսավորելու նպատակով,

 

դ) «ԳՎՁ» նշանակում է գործիքի վարչարարության ձեռնարկ նախատեսված ներդրումային ծրագրի համար` թվագրված 2010թ. սեպտեմբեր ամսին, համաձայնեցված ԱԶԲ-ի և Վարկառուի միջև, և որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է Վարկառուի և ԱԶԲ-ի վարչարարության համապատասխան ընթացակարգերի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կիրառելու նպատակով,

 

ե) «ՇՖՀ» նշանակում է ԱԶԲ-ի և Վարկառուի միջև 2009թ. սեպտեմբերի 15-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որը Գործիքի շրջանակներում ընդունվել է ԱԶԲ-ի և Վարկառուի կողմից,

 

զ) «ԲԱԳ» նշանակում է ծրագրի Բնապահպանական ազդեցության գնահատում, թվագրված 2010թ. օգոստոսի 2-ին և համաձայնեցված ԱԶԲ-ի և Վարկառուի միջև,

 

է) «ԲԿՊ» նշանակում է ծրագրի բնապահպանական կառավարման պլան` թվագրված 2010թ. օգոստոսի 2-ին,

 

ը) «Ապրանքներ» նշանակում է վարկի գումարների հաշվին ֆինանսավորվող սարքավորումներ և նյութեր, այդ թվում` նաև հարակից ծառայությունները, ինչպիսիք են` տրանսպորտային փոխադրումները, ապահովագրությունը, տեղադրումները, հանձնարարությունները, վերապատրաստումը և նախնական պահպանությունը` բացառելով խորհրդատվական ծառայությունները,

 

թ) «Ներդրումային ծրագիր» եզրույթը գործածվում է Բաժին Ա-ում նկարագրված իմաստով,

 

ժ) «ՀՕՏԾ» նշանակում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր, որը Վարկառուի և ԱԶԲ-ի միջև համաձայնեցվել է ամսաթիվը՝ ………..

 

ի) «Վարկային հատկացումների ձեռնարկ» նշանակում է ԱԶԲ-ի վարկային հատկացումների ձեռնարկը (ընդունված 2007թ., որը ժամանակ առ ժամանակ վերանայվում է),

 

լ) «ՏԿՆ» նշանակում է Վարկառուի Տրանսպորտի և կապի նախարարությունը կամ դրա ԱԶԲ կողմից ընդունելի իրավահաջորդը,

 

խ) «ՊՖՀ» նշանակում է Պարբերական ֆինանսավորման հայտ, որը ներկայացվել կամ ենթակա է ներկայացման Վարկառուի կողմից` Գործիքի յուրաքանչյուր տրանշի նպատակով, և սույն Վարկային համաձայնագրի իմաստով նշանակում է Պարբերական ֆինանսավորման հայտ` ներկայացված 2010թ. օգոստոսի 6-ին,

 

ծ) «Գնումների ուղեցույց» նշանակում է ԱԶԲ-ի Գնումների ուղեցույցը (2010, ըստ ժամանակ առ ժամանակ լրամշակվող տարբերակի),

 

կ) «Գնումների ծրագիր» նշանակում է Ծրագրի գնումների ծրագիրը թվագրված 2010թ. դեկտեմբերի 14-ին և փոխհամաձայնեցված Վարկառուի և ԱԶԲ-ի միջև, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է ըստ Գնումների ուղեցույցի, Խորհրդատվության ուղեցույցի և ԱԶԲ-ի հետ այլ պայմանավորվածությունների,

 

հ) «Ծրագրի գործադիր մարմին» Վարկավորման կարգի նպատակներով նշանակում է ՏԿՆ կամ դրա իրավահաջորդը, որն ընդունելի է ԱԶԲ-ի կողմից և որը պատասխանատվություն է կրում Ծրագրի իրականացման համար,

 

ձ) «Ծրագրի ճանապարհ» նշանակում է 41.3 կմ երկարությամբ Աշտարակ – Թալին քաղաքների միջև երկուղղի ճանապարհ, որը ենթակա է վերակառուցման և լայնացնելով քառուղղի ճանապահի, ինչպես որ նախատեսված է սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 1-ում, և

 

ղ) «Աշխատանքներ» նշանակում է շինարարական կամ կառուցման աշխատանքներ, որոնք պետք է ֆինանսավորվեն վարկային միջոցներից, այդ թվում նաև ծառայություններ, ինչպես օրինակ հողափորումները կամ քարտեզագրումը և ծրագրի հետ առնչվող ծառայությունները, որոնք տրամադրվում են մեկ պարտավորության կամ պայմանագրի շրջանակներում, սակայն բացառելով խորհրդատվական ծառայությունները:

 

ՀՈԴՎԱԾ II

 

Վարկը

 

 Բաժին 2.01. ա) ԱԶԲ-ն համաձայնել է Վարկառուին ԱԶԲ-ի ընթացիկ կապիտալ ռեսուրսներից տրամադրել ($ 170,000,000) հարյուր յոթանասուն միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք վարկ և նշված գումարը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Աժույթի փոխանակման միջոցով` սույն Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներով նախատեսված կարգով:

 

բ) Վարկն ունի մայր գումարի 20 տարի մարման ժամկետ և վարկի «արտոնյալ ժամանակահատված»` համաձայն սույն բաժնի «գ» պարբերության,

 

գ) Սույն Բաժնի «բ» պարբերության մեջ օգտագործված «արտոնյալ ժամանակահատված» եզրույթը նշանակում է մայր գումարի առաջին վերադարձման ժամկետին նախորդող ժամանակահատվածը՝ համաձայն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի ամորտիզացիոն ժամանակացույցի:

 

 Բաժին 2.02. Վարկառուն ժամանակ առ ժամանակ ԱԶԲ-ին վճարելու է տոկոսադրույք մասհանված և դեռևս չվճարված վարկի մայր գումարի համար յուրաքանչյուր Տոկոսադրույքի ժամանակահատվածի համար, որը համարժեք է LIBՕR-ին համարժեք տոկոսադրույքին և 0.60%`համաձայն Վարկավորման կարգի Բաժին 3.02-ի և հանած 0.30% փոխառություն` համաձայն ինչպես նախատեսված է Վարկավորման կարգի Բաժին 3.03-ի:

 

 Բաժին 2.03. Վարկառուն տարեկան կտրվածքով վճարելու է 0.15%-ի չափով ամրագրված վճար: Նման գումարը հաշվարկվելու է վարկի ամբողջական գումարի մասով (հանած ժամանակ առ ժամանակ նվազեցվող գումարները)`սկսած Վարկային համաձայնագրի ժամկետից 60 օր հետո:

 

 Բաժին 2.04. Վարկի տոկոսադրույքը և այլ վճարները վճարվելու են կիսամյակային կտրվածքով`յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին:

 

Բաժին 2.05. Վարկառուն պարտավոր է վարկային հաշվից մասհանված վարկի մայր գումարը հետ վերադարնել` սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 2-ի դրույթների համաձայն:

 

 Բաժին 2.06. ա) Վարկառուկ կարող է ցանկացած ժամանակ դիմել վարկի պայմանների հետ կապված հետևյալ փոխարկումները կատարելու խնդրանքով՝ պարտքի պատշաճ կառավարմանը նպաստելու նպատակով՝

 

(i) Վարկի մայր գումարի, ինչպես մասհանված և չծախսված, այնպես էլ չստացված, որևէ մասի կամ դրա ամբողջ մայր գումարի փոխանակումը հաստատված արժույթով,

(ii) Վարկի մայր գումարի, ինչպես մասհանված, այնպես էլ չծախսված մասի, նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի հիմքի փոխարինումը լողացող դրույքից ֆիքսված դրույքի կամ հակառակը, և

(iii) Վարկի մայր գումարի, ինչպես մասհանված, այնպես էլ չծախսված մասի լողացող տոկոսագումարի նկատմամբ սահմանային դրույքի սահմանումը՝ նման լողացող դրույքի նկատմամբ տոկոսագումարի դրույքի սահմանային չափը հաստատելու կամ տոկոսագումարի առավելագույն չափը սահմանելու միջոցով:

 

բ) Սույն բաժնի «ա» պարբերություն համաձայն փոխարկումների առաջարկը, որը ընդունելի է ԱԶԲ-ի կողմից, կհամարի «Փոխարկում», ինչպես սահմանված է Վարկավորման կարգի 2.02(6) բաժնում, և առաջարկին ընթացք կտրվի Վարկավորման կարգի 5-րդ հոդվածի և և Փոխարկման ուղեցույցի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ III

 

Վարկային միջոցների օգտագործումը

 

 Բաժին 3.01. Վարկառուն պարտավորվում է վարկային միջոցներն օգտագործել Ծրագրի ծախսերը ֆինանսավորելու նպատակով՝ սույն Վարկային համաձայնագրում սահմանված դրույթներին համաձայն:

 

 Բաժին 3.02. Վարկային միջոցները հատկացվելու և մասհանվելու են սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 3-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով: Նշված ժամանակացույցը ժամանակ առ ժամանակ վերանայվելու է ԱԶԲ-ի և Վարկառուի միջև ձեռք բերված համաձայնությամբ:

 

 Բաժին 3.03. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում, Վարկառուն գնելու կամ ծախսերով նախատեսված առարկաները ձեռք է բերելու սույն Վարկային պայմանագրի Ժամանակացույց 4-ում նախատեսված դրույթներով սահմանված կարգով: ԱԶԲ-ն կարող է հրաժարվել ֆինանսավորել որևէ պայմանագիր, որի առարկան չի գնվել համաձայն ԱԶԲ-ի և Վարկառուի միջև համաձայնեցված ընթացակարգերի կամ երբ պայմանագրի պայմանները չեն գոհացնում ԱԶԲ-ին:

 

 Բաժին 3.04. ԱԶԲ-ի կողմից այլ որոշում չկայացվելու դեպքում, Վարկառուն ծախսային առարկաները վարկային միջոցներով ֆինանսավորելու է՝ նման առարկաները բացառապես Ծրագրի իրականացման նպատակով օգտագործելու պայմանով:

 

 Բաժին 3.05. Վարկային կանոնների Մաս 9.02-ում նախատեսված նպատակներով վարկային հաշվից վարկերի ստացման ժամկետի վերջն է 2015թ. հունիսի 30-ը, կամ այն ժամկետը, որի շուրջ ԱԶԲ-ն և Վարկառուն ժամանակ առ ժամանակ ձեռք կբերեն համաձայնություն:

 

ՀՈԴՎԱԾ IV

 

Հատուկ պարտավորություններ

 

 Բաժին 4.01. ա) Վարկառուն պարտավոր է ապահովել Ծրագրի իրականացումը բարձր պատասխանատվությամբ և արդյունավետությամբ և տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի և զարգացման ընդունելի գործընթացներին համապատասխան:

 

 բ) Ծրագիրն իրականացնելիս և ծրագրային ճանապարհը շահագործելիս Վարկառուն կատարելու կամ նպաստելու է սույն Վարկային համաձայնագրի Ժամանակացույց 5-ում նախատեսված պարտականությունների կատարմանը:

 

 Բաժին 4.02. Վարկային միջոցներից զատ, Վարկառուն ապահովելու է ԱԶԲ-ի համար ընդունելի ժամկետներում և պայմաններով միջոցների, կառույցների, ծառայությունների, հողի և այլ անհրաժեշտ ռեսուրսների առկայությունը՝ Ծրագիրը և Ծրագրի ճանապարհի շահագործումն ու պահպանումը իրականացնելու նպատակով:

 

 Բաժին 4.03. ա) Ծրագիրն իրականացնելիս Վարկառուն ապահովելու է ԱԶԲ-ի կողմից ընդունելի կոմպետենտ և բարձր որոկավորում ունեցող խորհրդատուների և կապալառուների ընդգրկումը, որոնց ներգրավման ժամանակահատվածը և պայմանները կբավարարեն Վարկառուին և ԱԶԲ-ին:

 

բ) Վարկառուն ապահովում է Ծրագրի իրականացումը պլանների, նախագծման ստանդարտների, չափանիշների, աշխատանքային ժամանակացույցերի և շինարարական մեթոդների համաձայն, որոնք ընդունելի են ԱԶԲ կողմից: Վարկառուն ԱԶԲ-ին տրամադրում կամ ապահովում է պլանների, նախագծման ստանդարտների, աշխատանքային ժամանակացույցերի և դրանցում կատարված փոփոխությունների տրամադրումն այնպիսի մանրամասներով, որը պահանջվի ԱԶԲ կողմից:

 

 Բաժին 4.04. Վարկառուն ապահովում է, որ Ծրագրի իրականացման և Ծրագրի Ճանապարհի շահագործանն առնչվող վարչությունների և գործակալությունների գործունեության վերահսկողությունն ու համակարգումն իրականացվի անհրաժեշտ սահուն վարչարարական քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան:

 

 Բաժին 4.05. Վարկառուն պարտավոր է՝ (i) վարել կամ ապահովել Ծրագրի համար առանձին հաշիվների վարումը, (ii) ամեն տարի ապահովել հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների մասով աուդիտ՝ աուդիտի համապատասխան չափանիշների համաձայն, որոնք կիրառվում են անկախ աուդիտորների կողմից և որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիակական առաջադրանքներն ընդունելի են ԱԶԲ-ի կողմից, (iii) հնարավորինս արագ, սակայն ֆինանսական տարին ավարտվելուց հետո վերց ամսից ոչ ուշ ԱԶԲ-ին տրամադրել աուդիտի հաշիվների և ֆինանսական հաշվետվությունների հավաստված օրինակները, ինչպես նաև աուդիտորների հաշվետվությունները (այդ թվում` աուդիտորների կարծիքը վարկային միջոցների օգտագործման և սույն Վարկային համաձայնագրի ֆինանսական պայմաններին համապատասխանության, ինչպես նաև հատուկ հաշվի օգտագործման ընթացակարգերի և ծախսերի հաշվի վերաբերյալ), որոնք բոլորը պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով, և (iv) ԱԶԲ-ին տրամադրել այլ տեղեկատվություն նման հաշիվների, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ, որոնք ողջամտորեն կարող են պահանջվել ԱԶԲ-ի կողմից:

 

 բ) ԱԶԲ-ի խնդրանքով Վարկառուն պետք է ժամանակ առ ժամանակ հնարավորություն ապահովի ԱԶԲ-ի համար վերը նշված 4.05 Բաժնի «ա» համաձայն Վարկառուի հրավիրած աուդիտորների հետ Ծրագրի ֆինանսական հաշվետվությունները, Ծրագրին առնչվող ֆինանսական վիճակը քննարկելու համար: Վարկառուն պետք է իրավունք ընձեռի աուդիտորների ներկայացուցիչներին մասնակցելու ԱԶԲ-ի կողմից հրավիրված քննարկումներին՝ պայմանով, որ նման քննարկումներն իրականացվեն նաև Վարկառուի լիազոր պաշտոնյայի մասնակցությամբ, բացառությամբ այն դեպքի, եթե Վարկառուն որոշում ընդունի այլնի մասին:

 

 Բաժին 4.06. Վարկառուն ԱԶԲ-ի ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռելու քննության առնել Ծրագիրը, ապրանքները և աշխատանքները և համապատասխան գրառումները և փաստաթղթերը:

 

 Բաժին 4.07. Վարկառուն ապահովելու է Ծրագրային ճանապարհի շահագործումը, պահպանությունը և վերանորոգումն սահուն տեխնիկական, ֆինանսական, բիզնեսի, զարգացման, շահագործման և պահպանության ընդունված գործընթացների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ V

 

Գործողության ժամկետը

 

 Բաժին 5.01. Սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու ամսաթիվ է սահմանվում Վարկային համաձայնագրի ամսաթվից 60 օր անց ամսաթիվը` Վարկավորման կարգի 10.04 Բաժնի նպատակների իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ VI

 

Այլ դրույթներ

 

 Բաժին 6.01. Վարկառուի ֆինանսների նախարարը հանդես է գալու որպես Վարկառուի ներկայացուցիչ Վարկավորման կարգի 12.02 Բաժնի նպատակների համար:

 

 Բաժին 6.02. Հետևյալ հասցեները ներկայացված են Վարկավորման կարգի Մաս 12.01-ի նպատակներով.

 

Վարկառու

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Մելիք-Ադամյան 1 

 ք. Երևան, 0011

Հայաստանի Հանրապետություն

Ֆաքս ՝ 

 (37410) 524 – 282 

 

ԱԶԲ

 

Ասիական զարգացման բանկ

6 ԱԶԲ պողոտա

Ք. Մանդալույոնգ

1550 Մետրո Մանիլա,

Ֆիլիպիններ

Ֆաքս՝ 

 (632) 636 – 2444

 (632) 636 – 2424

 

ՎԵՐՈՀԻՇՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ սույն համաձայնագրի կողմերը՝ գործելով իրենց լիազոր ներկայացուցիչների անունից, ստորագրել են սույն Վարկային համաձայնագրի վերը նշված օրվա դրությամբ և այն փոխանցվելու է ԱԶԲ-ի գլխամասային գրասենյակ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

-----------------------------------------

 (անունը և պաշտոնը)

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿ

-----------------------------------------

 (անունը և պաշտոնը)

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1

 

Ծրագրի նկարագիրը

 

1. Ներդրումային ծրագրի նպատակն է Վարկառուի երկրում զարգացնելու միջշրջանային և պետական տրանսպորտային ցանցը: Իրականացման պարագայում Ներդրումային ծրագիրը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը ՝ (i) միջշրջանային ճանապարհային տրանսպորտի տրանզիտի հեշտացմանը, (ii) առևտրային հոսքերի և մրցակցայնության մեծացմանը, (iii) տրանսպորտի ծախսերի նվազեցմանը, (iv) շուկաների, աշխատանքների և սոցիալական ծառայությունների մոբիլությունը և հասանելիությունը, (v) կառավարման բարելավումը:

2. Ծրագրային ճանապարհին զուգահեռ, Ներդրումային ծրագրի շրջանակներում Ծրագիրը նպատակ ունի բարելավել ճանապարհի ենթակառուցվածքը, ճանապարհային ցանցի կառավարման կարողությունները և ճանապարհային անվտանգությունը:

3. Ինչպես մանրամասն կերպով ներկայացված է ՊՖՀ –ում Ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից՝

 

(i) Աշտարակ և Թալին քաղաքների միջև մոտավորապես 41.3 կմ ձգվող երկու գծային ճանապարհի վերակառուցումը և լայնացումը քառուղի ճանապարհի, և

(ii) Խորհրդատվական ծառայություններ և Ծրագրի կառավարում, այդ թվում` նաև ուսումնասիրությունների նախապատրաստում և ներդրումային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող հետագա ծրագրերի մանրամասն նախագծերը/պլանները, շինարարության նկատմամբ վերահսկողությունը, մրցութային փաստաթղթերի նախապատրաստումը, գնումները և կարողությունների հզորացումը:

 

4. Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2014թ. դեկտեմբերի 31-ին:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 2

 

Վճարումների ժամանակացույց

 

(Հյուսիս Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 2)

 

1. Սույն ժամանակացույցը նախատեսում է վարկի մայր գումարի վճարման ամսաթվերը և վարկի ամբողջական մայր գումարի դիմաց վճարվող տոկոսագումարները, որոնք պետք է վճարվեն մայր գումարի վճարման օրվա դրությամբ (վճարման բաժինները): Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի միջոցներն ամբողջությամբ ստացած լինելու դեպքում, վարկի մայր գումարի վերադարձման համար նախատեսված ամսաթվի դրությամբ յուրաքանչյուր Վարկառուի կողմից վերադարձվող վարկի մայր գումարը սահմանվում է ԱԶԲ-ի կողմից ա) բազմապատկելով վարկի ընդհանուր մայր գումարը, որը ստացվել և չի վերադարձվել մայր գումարի վերադարձման օրվա դրությամբ, բ) մայր գումարի վերադարձման օրվա դրությամբ վճարման մասի գումարով: Վերադարձման գումարն ըստ անհրաժեշտության կարող է փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:

 

Վճարման ամսաթիվը

Վճարման ենթակա գումարը
(արտահայտված գումարի տոկոսներով)

1 ապրիլի, 2015

 

2.50

1 հոկտեմբերի, 2015

 

2.50

1 ապրիլի, 2016

 

2.50

1 հոկտեմբերի, 2016

 

2.50

1 ապրիլի, 2017

 

2.50

1 հոկտեմբերի, 2017

 

2.50

1 ապրիլի, 2018,

 

2.50

1 հոկտեմբերի, 2018

 

2.50

1 հոկտեմբերի, 2019

 

2.50

1 ապրիլի, 2019

 

2.50

1 հոկտեմբերի, 2020

 

2.50

1 ապրիլի, 2020

 

2.50

1 հոկտեմբերի, 2021

 

2.50

1 ապրիլի, 2021

 

2.50

1 հոկտեմբերի, 2022

 

2.50

1 հոկտեմբերի, 2022

 

2.50

1 ապրիլի, 2023

 

2.50

1 հոկտեմբերի, 2023

 

2.50

1 ապրիլի, 2024

 

2.50

1 հոկտեմբերի, 2024

 

2.50

1 ապրիլի, 2025

 

2.50

1 հոկտեմբերի, 2025

 

2.50

1 ապրիլի, 2026

 

2.50

1 հոկտեմբերի, 2026

 

2.50

1 ապրիլի, 2027

 

2.50

1 հոկտեմբերի, 2027

 

2.50

1 ապրիլի, 2028

 

2.50

1 հոկտեմբերի, 2028

 

2.50

1 ապրիլի, 2029

 

2.50

1 հոկտեմբերի, 2029

 

2.50

1 ապրիլի, 2030

 

2.50

1 հոկտեմբերի, 2030

 

2.50

1 ապրիլի, 2031

 

2.50

1 հոկտեմբերի, 2031

 

2.50

1 ապրիլի, 2032

 

2.50

1 հոկտեմբերի, 2032

 

2.50

1 ապրիլի, 2033

 

2.50

1 հոկտեմբերի, 2033

 

2.50

1 ապրիլի, 2034

 

2.50

1 հոկտեմբերի, 2034  

2.50

_________________________________________________

Ընդամենը

 100.00  

 

2. Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկի ամբողջ գումարը չստանաու դեպքում, վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ Վարկառուի կողմից վճարվող/վերադարձվող վարկի մայր գումարի չափը սահմանվում է հետևյալ կերպ.

 

ա) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վարկային միջոցների ստացման չափով Վարկառուն վերադարձնում է տվյալ օրվա դրությամբ ստացված և չվճարված գումարը՝ սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությունում նախատեսված կարգով:

 

բ) Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվանից հետո գումարներ ստանալու դեպքում գումարները վերադարձվում են գումարի ստացմանը հաջորդող առաջին վճարման օրվա դրությամբ: Վճարման ենթակա գումարի չափը սահմանում է ԱԶԲ-ն՝ բազմապատկելով նման կերպ յուրաքանչյուր ստացված գումարը կոտորակով, որի համարիչը սույն Ժամանակացույցի 1-ին պարբերությամբ նախատեսված մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մասնաբաժինն է (նախնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը՝ մայր գումարի վճարման օրվա դրությամբ նախնական վճարման մնացած մասնաբաժինը, որը ենթակա է վճարման տվյալ օրվա դրությամբ կամ դրանից հետո: Վճարման ենթակա գումարներն ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել սույն Ժամանակացույցի 4-րդ պարբերությունում նախատեսված գումարների չափով նվազեցնելու դեպքում, որի նկատմամբ կիրառվում է արժույթի փոխանակումը:

 

3. Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվան նախորդող երկու օրացուցային ամսվա ընթացքում գումարների ստացման դեպքում, Վարկի մայր գումարի առաջին վճարման օրվա դրությամբ վերադարձվող մայր գումարի հաշվարկները կատարվում են ընդունելով, որ գումարը ստացվել և ենթակա է վերադարձման գումարի ստացմանը հաջորդող Վարկի մայր գումարի երկրորդ վճարման օրվա դրությամբ:

4. Առանց անտեսելու սույն Ժամանակացույցի 1-ին և 2-րդ պարբերություններում նախատեսված դրույթները, վարկի մայր գումարի ստացված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հաստատված արժույթի փոխանակելու դեպքում, նման հաստատված արժույթով փոխանակված գումարի չափը, որը ենթակա է վճարման Վարկի մայր գումարի վճարման օրվա դրությամբ, սահմանվում է ԱԶԲ-ի կողմից նախքան փոխանակման ենթարկված գումարը բազմապատկելով (i) փոխանակման կուրսի վրա, որն արտահայտում է ԱԶԲ-ի կողմից փոխանակման նպատակով արժույթի հեջի գործարքի շրջանակներում վճարված ամբողջ մայր գումարին, կամ (ii) ԱԶԲ-ն գումարը սահմանում է Փոխանակման ուղենիշներով նախատեսված փոխանակման կուրսի մասին բաժնի համաձայն:

5. Եթե վարկի մայր գումարի ստացված և չվճարված մասը ժամանակ առ ժամանակ արտահայտվել է տարբեր արժույթներով, ապա սույն Ժամանակացույցի դրույթները կիրառվում են վարկի գումարի յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին՝ յուրաքանչյուր արժույթի դեպքում առանձին վճարումների աղյուսակ ստանալու նպատակով:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 3

 

Վարկային միջոցների մասհանումը և հատկացումը

 

Ընդհանուր

 

1. Սույն Ժամանակացույցին կից ներկայացված աղյուսակը նախատեսում է սույն Վարկային պայմագրերի միջոցներով ֆինանսավորվող ծախսային առարկաների կատեգորիաները և նման յուրաքանչյուր կատեգորիայի համար հատկացվող գումարը (Աղյուսակ) (Սույն Ժամանակացույցում «կատեգորիային» կամ «կատեգորիաներին» կատարված հղումները վերաբերում են Աղյուսակի կատեգորիային կամ կատեգորիաներին):

 

ԱԶԲ ֆինանսավորման տոկոսագումարները

 

2. Բացառությամբ, եթե ԱԶԲ-ն որոշում ընդունի այլնի մասին, ծախսի յուրաքանչյուր առարկան ֆինանսավորվելու է վարկային միջոցների հաշվին Ժամանակացույցում նախատեսված տոկոսագումարների հիման վրա:

 

Տոկոսադրույք և ամրագրված վճար

 

3. Կատեգորիա 3-ի համար նախատեսված գումարը նախատեսված է Ծրագրի իրականացման ժամանակահատվածում վարկի տոկոսագումարը և ամրագրված վճարը վճարելու համար: ԱԶԲ-ն իրավասու է վերցնել վարկի հաշվից և Վարկառուի փոխարեն ինքն իրեն վճարել սահմանված ժամանակահատվածներում վճարման ենթակա տոկոսադրությները և ամրագրված վճարը:

 

Վերահատկացում

 

4. Առանց անտեսելու Աղյուսակում նախատեսված վարկային միջոցների հատկացումը և մասհանման տոկոսադրույքները,

 

ա) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված վարկային միջոցները չեն բավարարում տվյալ կատեգորիայի բոլոր համաձայնեցված ծախսերը ֆինանսավորելու համար, ապա ԱԶԲ-ն կարող է, Վարկառուին ծանուցելու միջոցով, (i) վարկային միջոցներից այլ կատեգորիաների ֆինանսավորման համար նախատեսված գումարները վերահատկացնել նշված կատեգորիային այն չափով, որն անհրաժեշտ է բացակայող գումարը լրացնելու համար: Նման վերահատկացում կարող է կատարվել, եթե ԱԶԲ-ի կարծիքով նման գումարն անհրաժեշտ չէ այլ կատեգորիայի համար, և (ii) եթե վերահատկացումը ամբողջովին չի կարող ֆինանսավորել բացակայող գումարը, ապա պետք է նվազեցնել տվյալ ծախսի համար նախատեսված ստացվող գումարի չափը, որպեսզի տվյալ կատեգորիայի հետագա ստացումները շարունակվեն մինչև դրանով նախատեսված բոլոր ծախսերի ֆինանսավորումը:

 

բ) Եթե որևէ կատեգորիայի համար հատկացված գումարն ավելի մեծ է տվյալ կատեգորիայով նախատեսված և համաձայնեցված ծախսերից, ապա Վարկառուին համապատասխան ծանուցում ներկայացնելու պարագայում, ԱԶԲ-ն կարող է վերահատկացնել տվյալ կատեգորիայի հավելյալ գումարները:

 

Մասհանման ընթացակարգեր

 

5. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում, վարկային միջոցները հատկացվում են վարկային հատկացումների ձեռնարկի համաձայն:

 

 Ռետրոակտիվ ֆինանսավորում

 

6. Վարկային հաշվից գումարների մասհանումները կարող են կատարվել նախքան պայմանագիրն ուժի մեջ մտնելը հաստատված ծախսերը ֆինանսավորելու նպատակով, որոնք կատարվել են ապրանքների և խորհրդատվական ծառայությունների առնչությամբ, սակայն ոչ ավելի քան տասներկու ամիս նախքան պայմանագիրն ուժի մեջ մտնելը: Ռետրոակտիվ ֆինանսավորման առավելագույն գումարը կազմում է վարկային գումարի 20%-ը:

 

7. Վարկային հաշվից գումարների մասհանման պայմանները

 

Չնայած սույն Վարկային համաձայնագրում նախատեսված որևէ այլ դրույթի, աշխատանքների կատարման համար վարկային հաշվից գումարների դուրսբերումներ չեն կարող կատարվել քանի դեռ ԱԶԲ-ն չի ստացել, ԱԶԲ-ի կողմից ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, Վարկառուի հավաստումն այն մասին, որ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողը և այլ իրավունքները չեն գտնվում կալանքի տակ, զերծ են որևէ իրավունքներից, պահանջներից և ծանրաբեռնված չեն որևէ պահանջներով:

Ժամանակացույց 3-ի Հավելված

 

Աղյուսակ

Վարկային միջոցների հատկացումը և մասհանումը

(Հյուսիս Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր Ծրագիր 2)

Կատեգորիա

ԱԶԲ ֆինանսավորում

Հ/Հ

Առարկան

ԱԶԲ ֆինանսավորման համար նախատեսված ընդհանուր գումար
Կատեգորիա
(արտահայտված դոլարով)

Տոկոսագումարը և վարկային հաշվից մասհանվող գումարի չափի հիմքը

1.

Աշխատանքներ

124,000,000

Պահանջվող ընդամենը ծախսի 100 տոկոսը*

2.

Խորհրդատվական ծառայություններ

7,000,000

Պահանջվող ընդամենը ծախսի 100 տոկոսը*

3.

Տոկոսագումար և պարտավորագին

10,000,000

Ստացման ենթակա գումարի 100 տոկոսը

4.

Չհատկացված

29,000,000

 
 

Ընդամենը

170,000,000

 

* Առանց Վարկառուի երկրում կիրառվող հարկերի և տուրքերի:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 4

 

Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումներ

 

Ընդհանուր

 

1. Ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների գնումները ենթակա են լինելու և ղեկավարվելու են համապատասխան գնումների և խորհրդատվական ուղեցույցերով:

 

2. Սույն Վարկային պայմանագրում գործածված, սակայն չսահմանված եզրույթներն օգտագործված են Գնումների ուղեցույցերով և Խորհրդատվական ուղեցույցերով նախատեսված իմաստներով:

 

 

Ապրանքների և աշխատանքների գնումներ

 

3. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում, ապրանքները և աշխատանքները գնվելու են միայն ստորև նախատեսված գնումների մեթոդի համաձայն.

 

ա) Միջազգային մրցակցային մրցույթ:

 

4. Ի թիվս այլոց, գնումների մեթոդը ենթակա է լինելու Գնումների պլանում նախատեսված մանրամասն կարգավորումներին և սահմանային արժեքին: Վարկառուն կարող է փոփոխել գնումների մեթոդը կամ սահմանային արժեքը միայն ԱԶԲ-ի հետ նախնական համաձայնություն ձեռք բերելու պարագայում: Ավելին, նման փոփոխությունները պետք է նախատեսվեն Գնումների պլանի վերանայված տարբերակում:

 

Պայմանագիրը շնորհելու պայմանը

 

5. Վարկառուն չպետք է աշխատանքների կատարման պայմանագիր շնորհի նախքան հետևյալը՝

 

ա) ԱԶԲ-ի կողմից ԲԱԳ-ի և ԲԿՊ-ի հաստատումը,

 

բ) ՀՕՏԾ-ի լիարժեք իրականացումն իր պայմանների համաձայն:

 

Խորհրդատվական ծառայություններ

 

 

6. Բացառությամբ այն դեպքի, երբ ԱԶԲ-ն ընդունի այլ որոշում և բացառությամբ ստորև նախատեսված պարբերությունում նախատեսված դեպքի, խորհրդատվական ծառայություններ ներգրավելու դեպքում Վարկառուն կիրառում է որակի և որոկի և գնի վրա հիմնված ընտրություն:

 

7. Վարկառուն կիրառելու է հետևյալ մեթոդը առանձնահատուկ խորհրդատվական ծառայություններ ընտրելու և ներգրավելու համար՝ համաձայն և, ի թիվս այլոց, Գնումների պլանում նախատեսված ընթացակարգերի:

 

 Ա) Նվազագույն գնի վրա հիմնված ընտրություն արտաքին աուդիտորներ ներգրավելու պարագայում:

 

Արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքներ

 

8. ա) Վարկառուն ապահովելու է, որ գնվող բոլոր ապրանքները և աշխատանքները (այդ թվում, առանց սահմանափակումների համակարգչային սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և համակարգեր, լինեն դրանք գնված առանձին կամ ներառված այլ գնված ապրանքների մեջ) չխախտեն կամ վնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:

 

բ) Վարկառուն ապահովելու է, որ ապրանքների և աշխատանքների գնումների բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ կապալառուներից և մատակարարներից սույն պարբերության ենթապարբերություն «ա»-ում նախատեսվածի մասով:

 

9. Վարկառուն ապահովելու է, որ ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող խորհրդատուների հետ կնքվող բոլոր պայմանագրերը նախատեսեն համապատասխան ներկայացուցչություններ, երաշխիքներ և, ըստ անհրաժեշտության, միջնորդություններ խորհրդատուներից՝ երաշխավորելու, որ տրամադրվող խորհրդատվական ծառայությունները չխախտեն կամ չվնասեն արդյունաբերական սեփականության կամ մտավոր սեփականության որևէ իրավունք կամ որևէ երրորդ կողմի պահանջները:

 

ԱԶԲ-ի կողմից գնումների որոշումների վերանայումը

 

10. Միջազգային մրցակցային մրցույթի ընթացակարգերի համաձայն գնվող պայմանագրերը և խորհրդատվական ծառայությունների պայմանագրերը ենթակա են լինելու նախնական վերանայման ԱԶԲ-ի կողմից՝ բացառությմաբ, եթե Վարկառուն և ԱԶԲ-ն համաձայնության գան այլնի մասին և նման համաձայնությունը նախատեսվի Գնումների պլանում:

 

11. Նախքան Համաձայնագրով նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգելուն հավանություն տալը, նախքան Համաձայնագրով նախատեսված փոփոխություններին և Համաձայնագրով նախատեսված պայմանների փոփոխությունը Վարկառուն պետք է ստանա ԱԶԲ-ի համաձայնությունը ժամկետի երկարաձգման, պայմանների փոփոխությունների առնչությամբ: Այն դեպքում, երբ ԱԶԲ-ն սահմանի, որ առաջարկվածը հակասում է Վարկային համաձայնագրի և/կամ Գնումների պլանի դրույթներին, ապա այն պետք է անհապաղ այդ մասին տեղեկացնի Վարկառուին և ներկայացնի հիմնավորումներ: Համաձայնագրում բոլոր փոփոխությունների պատճենները ներկայացվելու են ԱԶԲ՝ վերջինիս կողմից գրառումների պահպանման նպատակով:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 5

 

Ծրագրի իրականացում և ծրագրային կառույցների գործունեություն

 

ֆինանսական հարցեր

 

Իրականացման մոտեցումներ

 

1. Վարկառուն և Տրանսպորտի ու կապի նախարարությունը (ՏԿՆ) պետք է ապահովեն ծրագրի իրականացումը ԳՎՁ-ում սահմանված մանրամասն գործընթացների համաձայն: ԳՎՁ ցանկացած հետագա փոփոխություն կարող է ուժի մեջ մտնել միայն ՏԿՆ-ի և ԱԶԲ-ի կողմից այդ փոփոխությունները համապատասխան ընթացակարգերի միջոցով հաստատելուց հետո: ԳՎՁ-ի և Վարկային համաձայնագրի միջև ցանկացած անհամապատասխանության դեպքում գերակա են համարվում Վարկային համաձայնագրի դրույթները:

 

Բնապահպանություն

 

2. Վարկառուն նաև պետք է երաշխավորի Ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծման և շինարարության աշխատանքների, ինչպես նաև ընդհանուր գործառույթների համապատասխանությունը ԱԶԲ Երաշխիքային քաղաքականության հայտարարագրով (2009) սահմանված երաշխիքներին և պահանջներին, ինչպես նաև Վարկառուի բնապահպանական օրենսդրությանը և իրավական ակտերին: Վարկառուն պետք է ապահովի Ծրագրից բխող բոլոր անբարենպաստ բնապահպանական ազդեցությունները նվազագույնի հասցնելը` իրականացնելով այն մեղմացնող միջոցառումները, որ նախատեսված են ԲԱԳ-ում և ԲԿՊ-ում:

 

3. Բացի այդ Վարկառուն պետք է երաշխավորի հետևյալը. (i) շինարարության ընթացքում կապալառուն առաջնային պատասխանատվություն է կրում ԲԿՊ –ն և մեղմացնող միջոցառումներն իրականացնելու համար, իսկ ՏԿՆ-ունի բավարար միջոցներ համապատասխան պայմանագրերում բնապահպանական կառավարման դրույթները ներառելու համար, (ii) ՏԿՆ-ն դիտանցում է ԲԿՊ իրականացումը և տրամադրում համապատասխան հաշվետվություններ, (iii) ՏԿՆ-ն` ծրագրի իրականացմանն ընդգրկված խորհրդատուների օժանդակությամբ պատրաստում է բնապահպանական դիտանցման/մոնիտորինգի կիսամյակային հաշվետվություններ, որոնք ընդունելի են ԱԶԲ-ի համար և որոնք տրամադրվում են ԱԶԲ-ին յուրաքանչյուր օրացուցային տարվա տվյալ կեսի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում: Նման հաշվետվություններ տրամադրվում են ծրագրի իրականացման սկզբից մինչև ծրագրի ավարտը:

 

Հողի օտարում և տարաբնակեցում

 

4. Վարկառուն պետք է երաշխավորի Տարաբնակեցման ծրագրի (ՏԾ) շուտափույթ մշակումը, որը պետք է ընդունելի լինի ԱԶԲ-ի համար և համապատասխանի Վարկառուի գործող օրենքներին և իրավական ակտերին, ինչպես նաև ԱԶԲ Երաշխիքային քաղաքականության հայտարարագրին (2009): ՏԾ-ն պետք է իրականացվի արագ և արդյունավետ ձևով` իր դրույթներին համապատասխան և նախքան շինարարական կամ այլ նմանատիպ աշխատանքների մեկնարկը ազդեցության ենթակա տարածքում: Վարկառուն պետք է համապատասխան միջոցներ տրամադրի ՀՕՏԾ-ի հետ առնչվող փոխհատուցումները և ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

 

Աշխատանքային ստանդարտներ, Առողջության և անվտանգության պահանջներ

 

5. Վարկառուն պետք է երաշխավորի, որ ծրագրում ընդգրկված կապալառուները` (i) կիրառեն բոլոր գործող աշխատանքային օրենքները, (ii) ամեն ջանք գործադրեն կանանց և տեղի բնակիչներին` այդ թվում` ծրագրի շրջակայքում բնակվող խոցելի խմբերի ներկայացուցիչներին, աշխատանքի վերցնելու ուղղությամբ, (iii) հավասար վարձատրություն տրամադրեն կանանց ու տղամարդկանց` նմանատիպ աշխատանքներ կատարելու դիմաց, (iv) ծրագրային տեղամասերում ունենան առաջին օգնության, առողջության և սանիտարական, կանանց ու տղամարդկանց անձնական հիգենայի պարագաներ, (v) առավելագույնի հասցնեն կանանց վերապատրաստումը և զբաղվածությունը, (vi) որպես շինարարական տեղամասերում և Ծրագրի իրականացման տարածքի համայնքներում իրականացվող առողջության և անվտանգության ծրագրի մաս, շինարարության բանվորների համար անցկացնեն տեղեկատվական և կրթական քարոզարշավներ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների և ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի վերաբերյալ, և (vii) չօգտագործեն երեխաների աշխատուժը: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող համապատասխան աշխատանքների պայմանագրերը պետք է ներառեն դրույթներ վերոնշյալ հանձնառությունների մասին:

 

Կառավարում և հակակոռուպցիոն միջոցառումներ

 

6. Վարկառուն պետք է ստեղծի և վարի ֆինանսական կառավարման արդյունավետ համակարգ, այդ թվում` պետք է բացվի առանձին բանկային հաշիվ ծրագրի համար, որում պետք է առկա լինի նվազագույն հաշվեկշիռ` այդպիսով ապահովելով կանխիկի հոսքերի հուսալիությունը, ինչպես նաև ծրագրային պարտավորությունների դիմաց համապատասխան վճարումները: Ֆինանսական կառավարման համակարգը պետք է ներառի` (ա) ֆինանսական պլանավորում, բյուջեի կազմում և վերահսկում, (բ) միջազգային ֆինանսական ստանդարտներին համապատասխան հաշվապահություն, (գ) ներքին վերահսկողություն, (դ) տվյալների մշակում, և (ե) ֆինանսական հաշվետվություններ:

 

7. Ծրագրի նպատակներից ելնելով Վարկառուն պետք է հետևի ԱԶԲ Հակակոռուպցիոն քաղաքականության (1998 և հետագա փոփոխություններ) դրույթներին: Ի կատարումն լավ կառավարման, հաշվետվողակնության և թափանցիկության իր որդեգրած սկզբունքների` Վարկառուն համաձայնում է, որ. (ա) ԱԶԲ-ին իրավունք է վերապահվում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննել ծրագրի շրջանակներում ծագած ցանկացած մեղադրանք կոռուպցիա ենթադրող, կեղծ, հանցավոր համաձայնություն կամ պարտադրանք պարունակող գործելակերպի մասին, և (բ) լիովին համագործակցի ցանկացած նման հետաքննության հետ և տրամադրի հնարավոր օժանդակություն: Վարկառուն պետք է ապահովի, որ Ծրագրի շրջանաներում ԱԶԲ ֆինանսավորմամբ բոլոր պայմանագրերում ներառված լինեն դրույթներ առ այն, որ ԱԶԲ-ն իրավունք ունի աուդիտի ենթարկել և ստուգել ցանկացած կապալառուի, մատակարարի, խորհրդատուի և այլ ծառայություններ տրամադրողների այն հաշիվներն ու գրառումները, որոնք առնչվում են ծրագրին:

 

Գործառնական դրույթներ

 

8. Վարկառուն պետք է ապահովի հետևյալը. (i) Ծրագրի ճանապարհի վերականգնումը կամ շինարարությունն իրականացում է նախագծում, շինարարական մասնագրերում կամ մրցութային այլ փաստաթղթերում սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն, և (ii) շինարարության վերահսկողությունը, որակի հսկումը և պայմանագրերի կառավարումն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: Վարկառուն պետք է պարտադրի, որ ՏԿՆ-ն կառուցի, սարքավորի, պահպանի, շահագործի և կառավարի Ծրագրային կառույցները այն բոլոր միջազգային համաձայնագրերին և կոնվենցիաներին համապատասխան, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանը:

 

9. Վարկառուն պետք է ապահովի հետևյալը. (ա) համաֆինանսավորողների կողմից լրացուցիչ ֆինանսավորման ժամանակին տրամադրում, (բ) 2014 թ. սկսած յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար նախատեսված կամ հայթայթված են համապատասխան միջոցներ պահպանման և շահագործման լավագույն միջազգային փորձի (Q&M) համապատասխան ծրագրի ճանապարհի և հարակից կառույցների պահպանումն ու շահագործումն իրականացնելու համար, և (գ) ՏԿՆ-ն պահպանում և շահագործում է ծրագրի ճանապարհը պահպանման և շահագործման ծրագրի պահանջներին համապատասխան: Ծրագիրը պետք է մշակվի հիմք ընդունելով պահպանման և շահագործման վերաբերյալ ճանպարհային ոլորտի լավագույն միջազգային փորձը (Q&M) և ուղենիշները:

 

10. Վարկառուն պետք է երաշխավորի ՏԿՆ-ի կողմից ճանապարհային անվտանգության նշանների և կառուցվածքների տեղադրումը Ծրագրի իրականացման ընթացքում և դրա ավարտից հետո: Ճանապարհային ոլորտի լավագույն միջազգային փորձի և այն կոնվենցիաների համաձայն, որոնց կողմ է հանդիսանում Վարկառուն, պետք է տեղադրվեն նախազգուշական նշաններ, ճանապարհի նշագծումներ, ճանապարհային նշաններ և ազդանշաններ, հաղորդակցման կառուցվածքներ, արգելապատեր, ինչպես նաև երթևեկության դիտանցման/մոնիտորինգի կառույցներ: Ծրագրի ճանապարհը շահագործման համար բացելուց առնվազն վեց (6) ամիս առաջ Վարկառուն պետք է ապահովի հետևյալը. (i) ՏԿՆ-ն մշակել և իրականացնում է ճանապարհային ենթակառուցվածքների անվտանգ շահագործման ծրագիր, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար, և (ii) Վարկառուի համապատասխան մարմինները ոստիկանական գործառույթներ կիրականացնեն ծրագրային ճանապարհի վրա` ապահովելով երկրի օրենքների և օրենսդրական ակտերի կիրարկումը: Վարկառուն պետք է նաև ապահովի, որ ՏԿՆ-ն վերահսկի վթարների քանակը և մեքենաների/երթևեկության ծավալը ծրագրի ճանապարհը շահագործման հանձնելու հետո և իրականացնի ավտանգության ապահովման համապատասխան միջոցառումներ:

 

11. Վարկառուն պետք է ապահովի ՏԿՆ-ի կողմից ծրագրի ճանապարհի երկայնքով մեքենաները կշռելու կայանների տեղադրումը, որի միջոցով վերահսկվելու է գերծանրաբեռնվածությունը: Նաև պետք է կիրառվեն համապատասխան կանոններ ծանրաբեռնվածությունը սահմանափակելու նպատակով:

 

12. Վարկառուն պետք է ապահովի, որ ՏԿՆ-ն` համագործակցելով համապատասխան կառույցների հետ, կիրարկի մեքենաների կողմից արտանետումների ստանդարտներ:

 

13. Վարկառուն պետք է ապահովի, որ հետևյալի կապակցությամբ ցանկացած գործողություններ ձեռնարկելուց առնվազն 6 ամիս առաջ ԱԶԲ-ն տեղեկացվի այդ մասին. (i) ծրագրի ճանապարհի սեփականության ցանկացած փոփոխություն, (ii) ծրագրի ճանապարհի նկատմամբ ցանկացած իրավունքի վաճառք, փոխանցում կամ վերագրում կամ (iii) ծրագրային ճանապարհի շահագործման և պահպանման առնչությամբ ՏԿՆ գործառույթների և իրավասությունների ցանկացած փոփոխություն: Վարկառուն պետք է ապահովի նմանատիպ ցանկացած փոփոխությունների իրականացումը օրինական և թափանցիկ ձևով:

 

14. Վարկառուն պետք է ապահովի համապատասխան պետական մարմինների կողմից սահմանի վերահսկման և մայրուղու/ճանապարհի պարեկային ծառայության իրականացումը`կանխելով մարդկանց, վայրի բնության, հազվադեպ տեսակների և անօրինական նյութերի թրաֆիկինգը: