Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.04.15/8(644) Հոդ.110
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
26.03.2019
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

          

26 մարտի 2019 թ.

N 281-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը.

 

Հրամայում եմ.

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հրամանի N 8 հավելվածի աղյուսակում՝

ա. «1 742122 Աղբահանության վճար 1421» տողը հանել,

բ. «ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ» բառերը փոխարինել «ԱՅԼ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ» բառերով,

գ. «Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ», «Պետական բյուջե մուտքագրվող ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ», «Համայնքի բյուջե մուտքագրվող ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ», «Պետական բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ», «Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ» բառերով,

դ. «Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ», «Պետական բյուջե մուտքագրվող կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ», «Համայնքի բյուջե մուտքագրվող կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ», «Պետական բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ», «Համայնքի բյուջե մուտքագրվող այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ» բառերով,

ե. «1 744122 Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից համայնքին, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկների տնօրինմանն անցած գույքի (հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող) իրացումից և դրամական միջոցներից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման համար համայնքի բյուջե ստացված մուտքեր՝ տրամադրված ներքին աղբյուրներից 1441» տողից հետո լրացնել նոր տողեր` հետևյալ բովանդակությամբ.

«

1

         

744130

  

Այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ կազմակերպություններին

1441

1

            

744131

Սուբսիդիաներ

1441

»:

2) Հրամանի N 19 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «ոչ պաշտոնական դրամաշնորհներից» բառերը փոխարինել «այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտներից» բառերով,

բ. 4-րդ կետի աղյուսակում «ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ», «Ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ», «Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «ԱՅԼ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ», «Այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ», «Այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներ» բառերով,

գ. 7.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.4 Խումբ 744000 ԱՅԼ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՒՄ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ խմբին են պատկանում ներքին կամ արտաքին ոչ պաշտոնական աղբյուրներից՝ մասնավորապես, ֆիզիկական անձանցից, կազմակերպություններից, հիմնադրամներից, ընկերություններից և այլ աղբյուրներից (բացառությամբ պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կամ դրանց տեղական ինքնակառավարման մարմինների) ստացված կամավոր նվիրատվությունները: Այս խումբը բաղկացած է սինթետիկ երկու հաշվից` այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներից (744100) և այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներից (744200):

1) Այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներն իրենց հերթին անալիտիկ հաշվի մակարդակում տարանջատված են պետական, համայնքների բյուջեների և կազմակերպությունների միջև: Այլ կատեգորիաներում չդասակարգված կապիտալ տրանսֆերտներն իրենց հերթին անալիտիկ հաշվի մակարդակում տարանջատված են պետական և համայնքների բյուջեների միջև: Պետական և համայնքի բյուջեների եկամուտների կազմում այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ/կապիտալ տրանսֆերտները դասակարգված են ըստ ստացման արտաքին և ներքին աղբյուրների: Այլ կատեգորիաներում չդասակարգված ընթացիկ տրանսֆերտներ կազմակերպություններին անալիտիկ հաշվի մեջ հաշվառվում են սուբսիդիաները:

2) Եթե հնարավոր չէ տարբերակել այլ կատեգորիաներում չդասակարգված տրանսֆերտների բնույթը, ապա դրանք դասակարգվում են որպես ընթացիկ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ջանջուղազյան