Basic information
Number
N 709
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (16.08.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.10.01/23(141) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
15.08.2003
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
15.08.2003
Effective date
16.08.2003

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 օգոստոսի 2003 թ. N 709
Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ռեվեդի» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 7-րդ կետը

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Ռեվեդի» ՍՊԸ-ին 2001 թվականի մարտի 30-ին տրված պատրաստի դեղերի մանրածախ առևտուր (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX-001558 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ` Գ. Ստեփանյանին

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը` համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.

2.2. «Ռեվեդի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմնին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ` Հ. Դարբինյանին:

 

Նախարար` Ն. Դավիդյան