Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ ՔՀ-60-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.15/28(205) Հոդ.388
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2005
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205410

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հոկտեմբերի 2005 թ.
ք. Երևան

թիվ ՔՀ-60-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով.


Հրամայում եմ՝

 

1. Սահմանել Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը (հավելված 1) կցվում է։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ oրը:

Դ. Հարությունյան

 

Հավելված 1

 

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2005 թվականի հոկտեմբերի 14-ի
թիվ ՔՀ-60-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարության քրեակատարողական ծառայողներին քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:

2. Կադրերի ռեզերվը «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մաuի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողների հանրույթ է:

3. Կադրերի ռեզերվում գրանցումը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:

Գրանցման թերթիկը պահվում է ծառայողի անձնական գործում:

Գրանցման թերթիկները հաշվառվում են այդ նպատակով պահվող և վարվող մատյանում:

Կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի (անձի) ցանկությամբ կարող է լրացվել և տրվել գրանցման թերթիկի օրինակ:

Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում քրեակատարողական ծառայողից վերցվում է ծառայողական վկայականը և նրան տրամադրվում է ռեզերվում գրանցված լինելու վերաբերյալ տեղեկանք:

(3-րդ կետը լրաց. 21.08.18 N 446-Ն)

4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետի սկիզբ է համարվում Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող օրը:

5. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված որևէ հիմքով քրեակատարողական ծառայողին քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ քրեակատարողական ծառայության պետի համապատասխան հրամանի արձակման օրվանից հնգօրյա ժամկետում:

(5-րդ կետը լրաց. 21.08.18 N 446-Ն)

6. Կադրերի ռեզերվից հանելը` կադրերի ռեզերվում գրանցելու և հանելու թերթիկի համապատասխան մասի լրացումն է` համաձայն հավելված 1/1-ի:

7. Քրեակատարողական ծառայողը կադրերի ռեզերվից հանվում է, երբ առկա է ներքոհիշյալ հիմքերից որևէ մեկը`

1) օրենքով սահմանված կարգով ծառայությունից ազատվելը,

2) քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելը,

3) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը,

4) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալը:

8. Սույն կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում անձը համարվում է քրեակատարողական ծառայությունից ազատված:

9. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետով քրեակատարողական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու դեպքում քրեակատարողական ծառայության ֆինանսական հարցերով զբաղվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը տրվում է կադրերի ռեզերվից հանելու թերթիկի օրինակ:
 

 

Հավելված 1/1
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ և ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ


ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ ԹԻՎ____
 

1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________

2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը _________________________________

3. Անձնագիրը ________________________________________________
(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)

4. Քրեակատարողական ծառայության զբաղեցրած վերջին պաշտոնը _______________

5. Քրեակատարողական ծառայության կոչումը ____________________________

 

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄ

 

Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը _________________________________

Կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակաշրջանի սկիզբը` ___ __________ ___թ.,

 

Քրեակատարողական ծառայության պետ՝ ____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կնիքի տեղը

___ _________ __թ.

 

ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆՈՒՄ

 

Կադրերի ռեզերվից հանելու հիմքը _____________________________________

Կադրերի ռեզերվից հանվել է _________________________________________

 

Քրեակատարողական ծառայության պետ՝ ____________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Կնիքի տեղը

___ _________ __թ.

 

(հավելվածը փոփ. 21.08.18 N 446-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 21.08.18 N 446-Ն)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2018, N 446-Ն 04.09.2018, թիվ ՔՀ-60-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան