Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.21/94(1452) Հոդ. 271
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2018
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2018 թ.

ք. Երևան

N 592-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N ՔՀ-66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողության իրականացման կարգը և հասարակական դիտորդների խմբի կազմը սահմանելու մասին» N ՔՀ-66-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումը.

1) Հրամանի N 2 հավելվածը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«17. Հայկ Հակոբյան «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար՝

Ա. Զեյնալյան