Basic information
Number
N 1217-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.11.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.10.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.11.2008
Effective date
04.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1217-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 32,187.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`

1) 9 587.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN 45 և 47, Պրոմեթևս փողոցի NN 28 և 49 հասցեներում գտնվող 4 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

2) 13 700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցին հարակից տարածքում գտնվող 9 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.

3) 8 900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Շիրակացու փողոցի N 5 հասցեում գտնվող վթարային բազմաբնակարան շենքը վերակառուցելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 3

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation