ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 ապրիլի 2018 թ. ք. Երևան |
N 413 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 16-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 23-ի N 37 նիստի եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Հանել «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման թիվ 5 լիցենզիայի գործողության կասեցումը:
2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:
3. Հրամանն ուժի մեջ է «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Հիմք՝ ՀՀ ԱԻՆ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման» լիցենզավորման հանձնաժողովի ընդունած եզրակացությունը:
Դ. Տոնոյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|