Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
29 դեկտեմբերի 2011 թվականի N 51
67. «Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը ԵՎ (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բժշկական ապահովագրության ծառայության ապահովման ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
«Սոցիալական փաթեթի բովանդակությունը, ծառայությունների ցանկը, ծառայությունները մատուցող կազմակերպությունների ցանկերը և (կամ) չափորոշիչները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի բժշկական ապահովագրության ծառայության ապահովման նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` կազմակերպել ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող միասնական փաթեթի ու լրացուցիչ առաջարկվող փաթեթների ստացումը և բոլոր շահագրգիռ մարմիններ դրանց առաքումը` մինչև 2012 թվականի փետրվարի 1-ը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին տրամադրել տեղեկատվություն ապահովագրական փաթեթի բեռնվածության մասին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովագրական փաթեթի բեռնվածությունը 85 տոկոսը գերազանցելու դեպքում դրա մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Բոլոր շահագրգիռ մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 20-ը հստակեցնել իրենց համակարգերում սոցիալական փաթեթից օգտվողների ցուցակները՝ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված թվերի:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` համագործակցելով շահագրգիռ մարմինների հետ՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սոցիալական փաթեթի բժշկական ապահովագրության բազային փաթեթի մեջ մտնող դեղերի ու բժշկական ծառայությունների գների մոնիթորինգ և կարգավորում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|