ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1228-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի N 487-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2008 թ. նոյեմբերի 4 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1228-Ն որոշման
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 6-ի N 1008-Ն որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
| Տ. Սարգսյան | - | ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
| Վ. Ներսիսյանց | - | ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) |
| Ա. Գևորգյան | - | ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
| Տ. Դավթյան | - | ՀՀ ֆինանսների նախարար |
| Ն. Երիցյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարար |
| Գ. Սարգսյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
| Ա. Գրիգորյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարար |
| Կ. Զադոյան | - | «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Վ. Ենգիբարյան | - | «Հայաստանի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Պ. Շահինյան | - | «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Շ. Միքայելյան | - | «Աշխատանք և հայրենիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
| Ա. Ոսկանյան | - | «Տավուշի զարգացման» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)»: |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |