Գլխավոր տեղեկություն
Համար
N 108-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.29/29(632) Հոդ.238
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

         

8 հոկտեմբերի 2018 թ.

N 108-Ն

      

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 79-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը.

           

Հրամայում եմ`

           

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 79-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի`

ա. NN 1-7, 9 և 10 օրինակելի ձևերի նախաբանները «կնքեցին» բառից առաջ լրացնել «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

բ. NN 1 և 2 օրինակելի ձևերի 25-րդ կետերում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով,

գ. N 6 օրինակելի ձևը`

5-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին ենթակետով.

«10.1) ծրագրով նախատեսված տնտեսական գործունեությունը մինչև 3 ամիս տևողությամբ դադարեցնելու դեպքում այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կողմ-1-ին` նշելով դադարեցման պատճառը և ժամանակահատվածը,»,

5-րդ կետի 11-րդ ենթակետի «բ» պարբերությունում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն կետի 10.1-ին ենթակետում նշված դեպքերի» բառերով,

22-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մեկ անգամ մինչև 3 ամիս տևողությամբ տնտեսական գործունեությունը դադարեցնելու դեպքում՝ դադարեցման ժամանակահատվածին համապատասխան ժամկետով` հիմք ընդունելով այդ մասին Կողմ-2-ի կողմից Կողմ-1-ին ներկայացված գրավոր հայտարարությունը» բառերով.

2) հրամանի 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատված N 7 հավելվածի`

ա. օրինակելի ձևի նախաբանը «գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «մինչև 3 հեկտար» բառերով, «այսուհետ՝ Հողօգտագործող» բառից առաջ` «և որի ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում,» բառերով, իսկ «կնքեցին» բառից առաջ` «թղթային տարբերակով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով» բառերով,

բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետում ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության» բառերը փոխարինել «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» բառերով.

3) հրամանի 1-ին կետի 9-րդ ենթակետով հաստատված N 9 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

4) հրամանի 1-ին կետի 11-րդ ենթակետով հաստատված N 11 հավելվածի ձև 1-ի 2-րդ կետը «Գյուղատնտեսական» բառից առաջ լրացնել «Մինչև 3 հեկտար» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Մ. Թանդիլյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2018 թ. հոկտեմբերի 8-ի

N 108-Ն հրամանի

 

 

«Հավելված N 9

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2014 թ. հունիսի 30-ի

N 79-Ն հրամանի

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԸ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Մասնագիտությունների, մասնագիտացումների անվանումները*

Մասնագիտության, մասնագիտացման կոդը

Զբաղմունքների դասակարգչի կոդը

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ (տոկոսային արտահայտությամբ)

1

2

3

4

5

1.

Աղյուսապատող-քարագործ` շինարարական նյութերի արտադրության

1010091

7450

50

2.

Ամրանագործ

1010101

7123

50

3.

Անագազոդող

1010116

7313

50

4.

Անասնաբույծ

1010118

7214

50

5.

Ասֆալտբետոնագործ

1010617

8139

50

6.

Ավտոկլավավար

1010642

8134

50

7.

Ապարատավար (տարբեր)

 

8229

50

8.

Արտադրող` գորգերի

1010697

7436

50

9.

Բանվոր` ազոտաթթվային արծաթի և քիմիապես մաքուր թանկարժեք մետաղների արտադրության

1020026

8229

50

10.

Բանվոր-արհեստավոր` գործած հագուստ պատրաստող

1020054

7332

50

11.

Բանվոր-արհեստավոր` գեղարվեստական արտադրատեսակներ պատրաստող

1020055

7331

50

12.

Բանվոր-արհեստավոր` կաշվե արտադրատեսակներ պատրաստող

1020058

7332

50

13.

Բանվոր-արհեստավոր` կտորից արտադրատեսակներ պատրաստող

1020062

7332

50

14.

Բանվոր-արհեստավոր` հագուստ պատրաստող

1020063

7332

50

15.

Բանվոր-արհեստավոր` ջուլհակության բնագավառի

1020065

7332

50

16.

Բանվոր` թխվածքների թխման վառարան սպասարկող

1020131

7412

50

17.

Բանվոր` թունելային աշխատանքների

1020134

7150

50

18.

Բանվոր` լաքերի-ներկերի արտադրության

1020138

7138

75

19.

Բանվոր` լեռնագործ

1020139

7111

50

20.

Բանվոր` խմորեղենի թխման վառարան սպասարկող

1020149

7412

50

21.

Բանվոր` կոշիկի արտադրության

1020186

8269

50

22.

Բանվոր` հանքաքարերի և ոչ մետաղական հանածոների աղման

1020195

7111

50

23.

Բանվոր` հացաթխման վառարան սպասարկող

1020203

7412

50

24.

Բանվոր` հեռագրակապի մալուխ անցկացնող

1020205

7137

50

25.

Բանվոր` ստորգետնյա և վերգետնյա էլեկտրական մալուխ անցկացնող

1020429

7245

50

26.

Բարմեն

1020494

5123

50

27.

Բետոնագործ

1020551

7123

50

28.

Բուլդոզերավար

1020580

8111

50

29.

Գազագեներատորագործ

1030001

8125

50

30.

Գազաեռակցող

1030009

7212

50

31.

Գազազտիչ-պոմպագործ

1030012

8153

50

32.

Գազակտրող

1030013

7212

50

33.

Գազահավաքող

1030014

8153

50

34.

Գոբելենագործ

1030119

7432

50

35.

Գորգագործ

1030120

7432

50

36.

Դարբին

1040019

7221

50

37.

Եռակցող

1050011

7212

50

38.

Զոդող

1060009

7212

75

39.

Էլեկտրագազաեռակցող

1070001

7212

50

40.

Էլեկտրաեռակցող

1070024

7212

50

41.

Էլեկտրամոնտաժող տարբեր

1070051

7137

50

42.

Էլեկտրամոնտյոր (տարբեր)

1070066

7241

50

43.

Էլեկտրափականագործ (փականագործ)`

1070159

8282

50

44.

Էքսկավատորավար

1070194

8332

50

45.

Թրծող

1090030

8123

50

46.

Լաքապատող (տարբեր)

1120009

7441

50

47.

Լեռնագործ-բանվոր, մարկշեյդերական աշխատանքներ կատարող

1120012

7111

50

48.

Խառատ

1130022

7223

50

49.

Կաղապարող

1150026

7211

50

50.

Կարգավորող` տարբեր հաստոցների

1150174

7223

50

51.

Կոմբայնավար

1150243

8331

50

52.

Կռունկավար

1150272

8333

50

53.

Հանքափոր

1160052

7111

50

54.

Հացթուխ

1160277

7412

50

55.

Հիդրոմոնտաժող

1160300

7129

50

56.

Հղկող

1160314

7224

50

57.

Հյուսն

1160361

7132

50

58.

Հնոցապան

1160389

9162

50

59.

Հրշեջ

1160505

5161

50

60.

Ձուլող

1170024

8122

50

61.

Մամլող

1200033

7221

50

62.

Մանող

1200079

7431

50

63.

Մատուցող(ուհի)

1200104

5111

50

64.

Մեքենավար

1200206

7610

50

65.

Ներկարար

1220046

7138

50

66.

Շարժիչագործ

1230002

7233

50

67.

Որմնադիր

1240026

7122

50

68.

Պանրագործ

1260024

7413

50

69.

Ռանդող

1280003

7223

50

70.

Սալիկապատող

1290002

7122

50

71.

Վարորդ

1300040

8322

50

72.

Ցեմենտագործ

1320004

7122

50

73.

Քար սղոցող

1350012

7113

50

74.

Քարտաշ

1350013

7113

50

75.

Ադմինիստրատոր

2010001

2131

50

76.

Անասնաբույժ

2010029

2223

50

77.

Անասնաբույծ

2010033

2223

50

78.

Ատամնատեխնիկ

2010340

3225

50

79.

Բժիշկ (տարբեր)

2020021

2221

100

80.

Գյուղատնտես

2030229

2213

50

81.

Գործակալ

2030249

2412

50

82.

Դասավանդող

2040015

2351

100

83.

Դաստիարակ

2040016

2332

50

84.

Դեղաբան

2040038

2212

50

85.

Դեղագետ

2040042

2224

50

86.

Դեղագործ

2040049

3228

50

87.

Էլեկտրագետ

2070001

2143

50

88.

Էլեկտրամեքենագետ

2070007

2143

50

89.

Էկոնոմետրիստ

2070013

2441

50

90.

Էներգագետ

2070018

2143

50

91.

Լաբորանտ

2120001

2310

75

92.

Լաբորատոր գործ

2120014

3211

50

93.

Լոգոպեդ

2120028

2332

50

94.

Լրագրող

2120029

2451

50

95.

Ծրագրավորող

2140134

2132

50

96.

Համակարգչային գրաֆիկայի մասնագետ

2160026

2131

50

97.

Հաշվապահ

2160033

2411

50

98.

Հոգեբան

2160079

2445

50

99.

Հողաշինարար

2160092

2148

50

100.

Ճարտարագետ (տարբեր)

2190004

2142

50

101.

Ճարտարապետ (տարբեր)

2190214

2141

50

102.

Ճարտարապետ` դիզայներ

2190215

2149

50

103.

Մանկավարժ

2200023

2320

50

104.

Մարկշեյդեր

2200269

2148

75

105.

Մաքսային գործակալ

2200279

2441

50

106.

Մենեջեր

2200296

1229

50

107.

Մետաղագործ

2200359

2147

50

108.

Մետաղագործ-ճարտարագետ` մետաղի ձուլման

2200363

2147

50

109.

Մեքենագետ

2200367

3115

50

110.

Նախագծող (տարբեր)

2220040

2145

50

111.

Շինարար` հանքահորային շինարարության

2230002

3117

50

112.

Սուրդոթարգմանիչ` համրահաղորդակցման կազմակերպման

2290069

3439

50

113.

Տեխնոլոգ (տարբեր)

2310343

2149

50

114.

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ

2310510

2131

50

115.

Տնտեսագետ

2310596

2441

50

116.

Ցանցային ադմինիստրատոր

2320001

2131

50

117.

Ուսուցիչ

2330003

2320

100

118.

Քիմիկ-լաբորանտ

2350041

3116

50

1.* Հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 872-Ն հրամանով հաստատված «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների դասակարգիչը» (ՀԴ-010-2013):»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան