ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հուլիսի 2018 թ. |
N 534-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՈՎՌԱՆՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 2208 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՕՂՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասը, 19-րդ հոդվածի 4-րդ մասը և հաշվի առնելով, որ «ՍՈՎՌԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերացրել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով սահմանված պահանջի խախտումը.
Հրամայում եմ`
1. «ՍՈՎՌԱՆՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի՝ հաշվառման համարը` ՕՆ 04 առ 09.07.2012թ. կասեցումը համարել վերացված 2018 թվականի հուլիսի 13-ից:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Ա. Մինասյան