Basic information
Number
թիվ 266-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.11.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.11.07/38(312) Հատուկ բաժին
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
09.09.2008
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
12.09.2008
Effective date
10.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 սեպտեմբերի 2008 թ.

թիվ 266-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 711 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը և «ՆԻԿՕ ԵՎ ՆԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի օգոստոսի 25-ի թիվ 32/08 դիմումը՝ քաղաք Երևան, Ն. Տիգրանյան 16 հասցեում գործող արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՆԻԿՕ ԵՎ ՆԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 711 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԻԿՕ ԵՎ ՆԱՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (հասցեն՝ քաղաք Երևան, Ն. Տիգրանյան 16) հանձնելու պահից:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան