ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2018 թ. |
N 1082-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրի՝ Հանրապետության նախագահի կողմից ստորագրմանը ներկայացվող վավերագրի (այսուհետ՝ վավերագիր) ձևը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ
1) ստորագրվելուց և ամրագրվելուց հետո՝ վավերագիրը կարվում է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով ժապավենով՝ Հայաստանի Հանրապետության զինանշանով թղթապանակում, իսկ ժապավենի ծայրերը դրոշմվում են Հայաստանի Հանրապետության զինանշանի ոսկեզօծ կնիքով.
2) վավերագիրը կազմվում է հայերեն և մյուս կողմին ներկայացվում է ոչ պաշտոնական թարգմանությամբ։
3. Սույն հրամանի կատարման պատասխանատու ստորաբաժանում սահմանել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչությունը։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նախարար՝ |
Զ. Մնացականյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի 13 հունիսի 2018 թվականի N 1082-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՎԵՐԱԳԻՐ
[ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ]
Հաշվի առնելով, որ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից [թվական, ամիս, օր]-ին ընդունված Հայաստանի Հանրապետության օրենքով վավերացվել է
[ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ],
հայտնում եմ, որ
[Պայմանագրի տեսակ]-ի դրույթները Հայաստանի Հանրապետության կողմից կպահպանվեն և անվերապահորեն կկատարվեն:
Կատարված է Երևանում
[թվական, ամիս, օր]»
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ամրագրում եմ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ