Basic information
Number
N 31-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.07.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2003.08.15/20(138) Հատուկ բաժին
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Enactment date
18.07.2003
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Signing date
18.07.2003
Effective date
19.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 հուլիսի 2003 թ. N 31-Ա

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 50-րդ հոդվածներով, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ, 31-րդ և 63-րդ հոդվածներով, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Երևան քաղաքի տարածքում 51-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Երևան» հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 51-րդ դեցիմետրային կապուղով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «Երևան» հեռուստաընկերություն ՓԲ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 

Նախագահ`

Գ. Ամալյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation