Basic information
Number
N 280/03
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հատուկ բաժին
Enactment organisation
Արժեթղթերի հանձնաժողով
Enactment date
29.07.2003
Signing organisation
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Signing date
29.07.2003
Effective date
15.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

29 հուլիսի 2003 թվականի N 280/03

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«Սարինյան եվ Ընկ.» ՍՊԸ-ի բրոքերային գործունեության եվ հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ կետերով, 63 հոդվածի 1-ին կետով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց`

1. Բավարարել «Սարինյան և Ընկ.» ՍՊԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության և հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիաներ ստանալու համար ներկայացված լիցենզիայի դիմումը` տրամադրելով բրոքերային գործունեության ԲԳ 0046 և հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0047 լիցենզիաները:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Սարինյան և Ընկ.» ՍՊԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

 

ՀՀ արժեթղթերի
հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան