ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 մայիսի 2018 թ. |
N 1304-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ` ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների պահանջներին՝
Հրամայում եմ՝
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) «ԼԻՄԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) |
2) Արմինե Մկրտչյան անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն |
3) Վիգեն Սարդարյան |
դեղատնային գործունեություն |
4) Հայկ Տերտերյան |
դեղատնային գործունեություն |
5) Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ |
բժշկական օգնություն և սպասարկում |
6) «ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՖՈԵԴ» բարեգործական հիմնադրամ |
բժշկական օգնություն և սպասարկում |
7) «ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
8) «ԻՋԵՎԱՆԻ ԱԱՊԿ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
9) «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
10) «ԱԿՌԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
11) «ՄԱՐԳԱՐԻՏ» ԱԱՊԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
12) «ՅՈԹ ՅՈԹ ՅՈԹ-ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
13) «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
14) «ՆՈՐՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
15) «ԱՄԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
16) «ԳԻՍԱՆԵ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
17) Վահե Գևորգյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
18) Արտյոմ Գևորգյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
19) Արտակ Բարխուդարյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
20) Մարգարիտ Թադևոսյան |
բժշկական օգնություն և սպասարկում |
21) «ՆԱՐ-ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեություն |
2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշումների համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:
Ա. Թորոսյան