«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2015 թ. |
N 156-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.09.18 N 494-Ն)
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.
(նախաբանը փոփ. 12.09.18 N 494-Ն)
Հրամայում եմ`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար».
1) մեդալի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) մեդալի շնորհման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.09.18 N 494-Ն)
Հ. Մանուկյան |
Հավելված N 1 N 156-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՁԵՎԸ
(վերնագիրը փոփ. 12.09.18 N 494-Ն)
1. «Անբասիր ծառայության համար» մեդալը (այսուհետ՝ Մեդալ) շրջանաձև է, 35 մմ տրամագծով և պատրաստված է պղնձացինկից (թամբակից):
2. Մեդալի երեսի կողմին, կենտրոնում փորվածքներով պատկերված է ծառայության ոսկեգույն խորհրդանշանը:
3. Խորհրդանշանի նժարները պատված են սպիտակ էմալով, գիրքը՝ կապտավուն էմալով:
4. Զինանշանի վերևի մասում, մեդալի շրջագծով, դրոշմված է Հայաստանի Հանրապետության դրոշը՝ 25 մմ երկարությամբ և 6 մմ լայնությամբ: Եռագույնի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 6x6 մմ տրամագծով: Ներքևի մասում կորաձև մակագրություն է՝ «Անբասիր ծառայության համար»:
5. Մեդալը եզրապատված է ուռուցիկ եզրաշերտով:
6. Մեդալի դարձերեսին դրոշմված է «Հարկադիր կատարման ծառայություն» բառերը և մեդալի հերթական համարը:
7. Մեդալը կանթի և օղի օգնությամբ (երկուսն էլ ոսկեգույն են) ամրանում է սև և ոսկեգույն մետաքսե մուարե ժապավենով երեսպատված և 2 հատ սև շերտավորված եզրերով հնգանկյուն շերտաձողին:
8. Մեդալը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:
9. Մեդալի պատկերը՝ համաձայն N 1 նկարի:
10. Մեդալի հետ տրվում է միասնական նմուշի վկայական:
Նկար N 1
(հավելվածը խմբ. 05.02.16 N 43-Ն, փոփ. 12.09.18 N 494-Ն)
Հավելված N 2 N 156-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ
(վերնագիրը խմբ. 05.02.16 N 43-Ն, փոփ. 12.09.18 N 494-Ն)
(հավելվածը խմբ. 05.02.16 N 43-Ն, փոփ. 12.09.18 N 494-Ն)
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՆԲԱՍԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԵԴԱԼԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը փոփ. 12.09.18 N 494-Ն)
1. «Անբասիր ծառայության համար» մեդալով (այսուհետ՝ Մեդալ) պարգևատրվում են ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած, անբասիր ծառայողական կարգապահություն ցուցաբերած և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 5 և ավելի տարի ծառայած սպաները, ովքեր մինչև պարգևատրման ներկայացվելն առնվազն մեկ անգամ խրախուսվել են և վերջին 3 տարվա ընթացքում նրանց նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառվել:
(1-ին կետը փոփ. 12.09.18 N 494-Ն)
2. Մեդալով չեն պարգևատրվում աշխատանքի ընթացքում կոչման կամ պաշտոնի իջեցում տույժ ստացած, նախկինում հեռացված և վերականգնված աշխատակիցները:
3. Պարգևատրմանը ներկայացնում են՝
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները.
3) Կենտրոնական մարմնի, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը:
4. Պարգևատրման վերաբերյալ վերջնական որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողը՝ հաշվի առնելով պարգևատրման ներկայացվող աշխատակցի աշխատանքային գործունեության արդյունքները:
5. Մեդալով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:
6. Մեդալի հետ պարգևատրվողին հանձնվում է վկայական:
7. Մեդալը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կամ համապատասխանաբար նրանց կողմից լիազորված անձանց կողմից:
8. Մեդալի հանձնումը կատարվում է հանդիսավոր պայմաններում: Մեդալի հանձնման հրամանը կամ քաղվածքը կցվում է անձնական գործին:
9. Մեդալով նույն անձին մեկից ավելի պարգևատրում չի կատարվում:
10. Մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Հայաստանի Հանրապետության պետական պարգևներից հետո՝ պետական կառավարման այլ մարմինների մեդալներից առաջ:
11. Մեդալի և դրա վկայականի կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակ չի տրվում:
Մեդալի կրկնօրինակը տրվում է միայն այն դեպքում, երբ այն կորցվել է մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:
12. Մեդալի կրկնօրինակը տրվում է անձնակազմի կառավարման բաժնի կողմից, պարգևատրվածի դիմումի և պարգևատրման ներկայացրած պաշտոնատար անձի միջնորդության հիման վրա, եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարությամբ կատարված համապատասխան ուսումնասիրությունների (ստուգումների) արդյունքում պարզվում է, որ առկա են սույն կարգի 11-րդ կետում նշված հիմքերը:
13. Մեդալով կարող են պարգևատրվել նաև նախկին աշխատակիցները, որոնք համապատասխանում են սույն կարգով ներկայացվող պահանջներին:
14. Մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
(հավելվածը փոփ. 12.09.18 N 494-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.2022, N 223-Ն | 04.05.2022, N 156-Ն | |
12.09.2018, N 494-Ն | 18.09.2018, N 156-Ն | |
05.02.2016, N 43-Ն | 25.02.2016, N 156-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|