ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 սեպտեմբերի 2018 թ. ք. Երևան |
N 501-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2004 թվականի հունիսի 7-ի «Հարկադիր կատարողի համազգեստի, տարբերանշանների խորհրդանշանի նկարագրերը, դրանք կրելու և հատկացնելու կարգը, վկայականի և կնիքի միասնական նմուշները հաստատելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի նախաբանում «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով,
2) Հրամանի N 3 Հավելվածով հաստատված վկայականի նմուշում «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ» բառերով, իսկ «СЛУЖБА ПРИНУДИТЕЛЬНОГО ИСПОЛНЕНИЯ СУДЕБНЫХ АКТОВ» բառերը «СЛУЖБА ОБЕСПЕЧЕНИЯ ПРИНУДИТЕЛЬНОГО ИСПОЛНЕНИЯ» բառերով,
3) Հրամանի N 4 Հավելվածով հաստատված կնիքի միասնական նմուշում, ինչպես նաև N 4 Հավելվածի երկրորդ պարբերության (նմուշի նկարագրության մասում) «ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Ա. Հովհաննիսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|