ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
1 հունիսի 2018 թ. ք. Երևան |
N 388-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Միջազգային. Եվրոպա 2018. Կամուրջներ թեմային նվիրված «Ծակքարի բնական կամուրջ. Tsakkar natural bridge» նամականիշի, համաձայն N 1 հավելվածի:
2) Միջազգային. Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր թեմային նվիրված «ՀՈՎ ԱՐԵՔ» ՊԱՐ. «HOV AREK» DANCE. ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ARMENIA-INDIA» և «ՄԱՆԻՊՈՒՐԻ» ՊԱՐ. «MANIPURI» DANCE. ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ARMENIA-INDIA» 2 նամականիշի, համաձայն N 2 և N 3 հավելվածների:
2. Գործողության մեջ դնել`
1) Միջազգային. Եվրոպա 2018. Կամուրջներ թեմային նվիրված «Ծակքարի բնական կամուրջ. Tsakkar natural bridge» նամականիշը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ:
2) Միջազգային. Հայաստան-Հնդկաստան համատեղ թողարկում. Ազգային պարեր թեմային նվիրված «ՀՈՎ ԱՐԵՔ» ՊԱՐ. «HOV AREK» DANCE. ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ARMENIA-INDIA» և «ՄԱՆԻՊՈՒՐԻ» ՊԱՐ. «MANIPURI» DANCE. ՀԱՅԱՍՏԱՆ-ՀՆԴԿԱՍՏԱՆ. ARMENIA-INDIA» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
Նախարար |
Ա. Հակոբյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 388-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 388-Ն հրամանի |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված 3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի հունիսի 1-ի թիվ 388-Ն հրամանի |