Գլխավոր տեղեկություն
Համար
N 94-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.09.17/24(627) Հոդ.193
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
10.08.2018
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

         

10 օգոստոսի 2018 թ.

N 94-Ն

      

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՆՁԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ (ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Ղեկավարվելով «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասով և 53-րդ հոդվածի 1-ին մասով`

           

Հրամայում եմ`

           

1. Սահմանել`

1) ավել վճարված կենսաթոշակի գումարներն անձի գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա հետ գանձելու ժամանակացույցը կազմելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ավել վճարված կենսաթոշակի գումարներն անձի գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա հետ գանձելու ժամանակացույցի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Մ. Թանդիլյան

    

   

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի

2018 թվականի օգոստոսի 10-ի

N 94-Ն հրամանի

     

Կ Ա Ր Գ

       

ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՆՁԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ (ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԿԱԶՄԵԼՈՒ

     

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

              

1. Սույն կարգով կարգավորվում են սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարներն անձի (կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման աշխատակցի կամ կենսաթոշակառուի, կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի, կամ այլ անձի) գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա հետ գանձելու ժամանակացույցը (այսուհետ` ժամանակացույց) կազմելուն առնչվող հարաբերությունները:

            

II. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԿԱԶՄԵԼԸ

           

2. Ժամանակացույցը կազմվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման` ավել վճարված գումարները հետ գանձելու մասին որոշման և ավել վճարված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնող անձի (այսուհետ` անձ) գրավոր դիմումի (համաձայնության) առկայության դեպքում:

3. Ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելու մասին որոշում կայացնելու օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն այդ մասին անձին պատշաճ կարգով ծանուցում է և գումարները հետ գանձելու ժամանակացույց կազմելու համար հրավիրում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:

4. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումն ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելու մասին որոշում կայացնելու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, անձի գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա կազմում է փոխհամաձայնեցված ժամանակացույց: Վճարման ենթակա ամսական գումարի չափը հաշվարկվում է հետ գանձման ենթակա գումարի` ըստ վճարման ամիսների հավասարաչափ բաշխումով կամ ըստ ժամանակացույց կնքող անձի առաջարկի` ռեգրեսիվ սանդղակով:

5. Ռեգրեսիվ սանդղակով կազմված փոխհամաձայնեցված ժամանակացույցի վճարման ամիսների ժամանակահատվածը չի կարող երկար լինել հավասարաչափ բաշխումով ժամանակացույցով կազմված վճարման ամիսների ժամանակահատվածից:

6. Ամսական գումարի չափը հաշվարկվում է հարյուր դրամի ճշտությամբ: Վերջին ամսվա գումարը հաշվարկվում է` հետ գանձման ենթակա գումարի և նախորդ ամիսների համար հաշվարկված գումարների տարբերության չափով:

7. Հավասարաչափ բաշխումով վճարման ենթակա ամսական գումարի չափը չի կարող պակաս լինել ավել վճարված կենսաթոշակի գումարի`

1) 1/36 չափից, եթե գումարը հետ է վերադարձնում կենսաթոշակառուն կամ նրա լիազորած անձը,

2) 1/24 չափից, եթե գումարը հետ է վերադարձնում աշխատակիցը կամ նրա լիազորած անձը,

3) 1/12 չափից, եթե գումարը հետ է վերադարձնում այլ անձը կամ նրա լիազորած անձը:

8. Ժամանակացույցը կազմվում է ըստ ամիսների և վճարման ենթակա գումարի:

9. Ժամանակացույցով սահմանվող` վճարման առաջին ամիսը ժամանակացույցը կողմերի կողմից հաստատվելու (ստորագրվելու) ամսվան հաջորդող ամիսն է:

10. Հետ գանձվող գումարները փոխանցվում են այն գանձապետական հաշվեհամարին, որը նշվում է ժամանակացույցում:

11. Ժամանակացույցով սահմանված ամսական գումարը չվճարելու դեպքում ժամանակացույցն ուժը կորցրած է ճանաչվում:

12. Ժամանակացույցը ստորագրում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ղեկավարը և ժամանակացույց կնքող անձը կամ նրա տված լիազորագրի հիման վրա` լիազորված անձը:

13. Ժամանակացույցը կնքվում է հայերեն, երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, հաստատվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կնիքով, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը ժամանակացույցի իր օրինակը տեսաներածում (սկանավորում) է և էլեկտրոնային լուսապատճենը կցում կենսաթոշակառուի կենսաթոշակի էլեկտրոնային գործին:

      

Հավելված N 2

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի

2018 թվականի օգոստոսի 10-ի

N 94-Ն հրամանի

   

Օրինակելի ձև

 

ավել վճարված կենսաթոշակի գումարներն անձի

գրավոր դիմումի (համաձայնության) հիման

վրա հետ գանձելու ժամանակացույցի

   

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

   

ԱՎԵԼ ՎՃԱՐՎԱԾ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՆՁԻ ԳՐԱՎՈՐ ԴԻՄՈՒՄԻ (ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԵՏ ԳԱՆՁԵԼՈՒ

        

_______ ______________ 20 թ.

 

_____________________________________________________

Անձի անունը, ազգանունը

_____________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համարը, ՀԾՀ

_____________________________________________________

Անձի ներկայացուցչի անունը, ազգանունը

_____________________________________________________

Անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի համարը, ՀԾՀ

_____________________________________________________

գանձապետական հաշվի համարը

_____________________________________________________

Ժամանակացույցի էջերի թիվը

  

Հ/Հ

Վճարման տարեթիվը և ամիսը

Վճարման ենթակա գումարը
(դրամով)

1.

   

2.

   

3.

   

4.

   

5.

   

6.

   

...

   

Ընդամենը

 

 

________________________________

Անձի (ներկայացուցչի) ստորագրությունը

_______________________________

Պաշտոնատար անձի ստորագրությունը