ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 հոկտեմբերի 2018 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 03-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանում (այսուհետ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,»,
2) Հրամանի Հավելված 1-ի 12-րդ կետի «ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը, 52-րդ կետի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին» բառերով, Հավելված 3-ի 35-րդ բաժնի վերջին պարբերության «հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին» բառերով, 46-րդ բաժնի «պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի» բառերով,
3) Հրամանի հավելված 1-ի 2-րդ բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» պարբերություն.
«զ. օքսիդներ»,
4) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 35-րդ կետից հետո լրացնել «35.1» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«35.1. Փոքր քանակությամբ բժշկական թափոն առաջացնող բժշկական կազմակերպությունում բժշկական թափոնները կարող են պահվել 3-8°C սառնարանային պայմաններում մեկ շաբաթից առավելագույնը չորս շաբաթվա տևողությամբ կամ մինչև - 18°C ջերմաստիճանի պայմաններում՝ մինչև երկու ամիս:»,
5) Հրամանի հավելված 1-ի 4-րդ բաժնի 37-րդ կետի «ամսաթիվը» բառից հետո լրացնել «համաձայն սույն հրամանի հավելված 1-ի Ձև 1 և Ձև 2 մատյանի ձևերի» բառերը,
6) Հրամանի հավելված 3-ի 13-րդ բաժնի 4-րդ պարբերությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Սառնարանային 3-8°C ջերմաստիճանի պայմաններում բժշկական վտանգավոր թափոնները պահվում են մեկ շաբաթից մինչև առավելագույնը չորս շաբաթ տևողությամբ և/կամ մինչև -18°C ջերմաստիճանի պայմաններում՝ մինչև երկու ամիս:»,
7) Հրամանի Հավելված 1-ը լրացնել «Ձև 1»-ով և «Ձև 2»-ով՝ համաձայն հավելվածի:
Պաշտոնակատար |
Ա. Թորոսյան |
Հավելված Առողջապահության նախարարի |
«Ձև 1
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ
Հ/Հ |
Բաժան-մունքի անվանում |
Բժշկական թափոնի տեսակը |
Բժշկական թափոնի տարո-ղության բացման ամսաթիվ |
Բժշկական թափոնի տարո-ղության փակման ամսաթիվ |
Բժշկական թափոնի տեղափոխման ամսաթիվ |
Բժշկական թափոնի պատաս-խանատու |
Բժշկական թափոն հանձնողի ստորա-գրություն |
Բժշկական թափոնն ընդունողի ստորա-գրություն |
Վթարային իրա-վիճակների գրանցում |
Գրանցված վթարային իրավիճակի հաղորդման ամսաթիվ |
Գրանցված վթարային իրավիճակի տեսակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ձև 2»
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ
Հ/Հ |
Բաժանմունքի անվանում |
Բժշկական թափոնի տեսակը |
Բժշկական թափոնը հանձնելու ամսաթիվ |
Ընդունված բժշկական թափոնի կշիռը |
Բժշկական թափոնը հանձնողի ստորա-գրություն |
Բժշկական թափոնը ընդունողի ստորա-գրություն |
Վթարային իրավիճակների գրանցում |
Գրանցված վթարային իրավիճակի հաղորդման ամսաթիվ |
Նկատա-ռումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|