Basic information
Number
N 1352-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (23.10.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
28.09.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
02.10.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.10.2006
Effective date
05.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2006 թվականի N 1352-Ա

 

«ԽԱՂԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Աճառյան 20 հասցեում գտնվող ուսումնական շենքը, ջրավազանը, պահակակետը, պահեստը, օժանդակ շինությունը, մարզահրապարակը, մարզադաշտը և պարիսպը` 16190.3 հազ. դրամ արժեքով, հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(1-ին կետը փոփ. 16.10.08 N 1184-Ա)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնական շենքի, խաղահրապարակների, լողավազանի և ֆուտբոլի դաշտի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. հոկտեմբերի 2
Երևան