Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.05.02/13(616) Հոդ.104
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.04.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 ապրիլի 2018 թ.

ք. Երևան

N 145-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 66-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով.

Հրամայում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի ապրիլի 30-ի «Առևտրային կազմակերպությունների գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերը հաստատելու մասին» թիվ 66-Ն հրամանի (այսուհետ՝ հրաման) նախաբանում «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով» բառերով:

2. Հրամանով հաստատված 1-ին, 4-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ և 15-րդ հավելվածների «ԳՐԱՆՑՎԱԾ Է» սյունակներում.

ա) «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ____________________________ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ» բառերը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ» բառերով.

բ) «վկայական ___ ___________» և «վկայական N ___ ___________» բառերը փոխարինել «ՀՎՀՀ _____________» բառերով.

գ) _________________________տարածքային բաժնի պետ» բառերը փոխարինել «աշխատակից» բառով:

3. Հրամանով հաստատված հավելված 10-ի՝

ա) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է _____________ դրամ, որը կազմում է _____ հատ հասարակ (սովորական) անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է _______ դրամ:

Բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխված են բաժնետերերի միջև և լրիվ վճարված են նրանց կողմից:

6. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով:»:

բ) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Ընկերությունը պարտավոր է տարեկան և արտահերթ ընդհանուր ժողովների գումարման մասին իր բաժնետերերին օրենքով սահմանված կարգով ծանուցել ժողովի գումարման օրվանից առնվազն 5 օր առաջ:».

գ) 14-րդ կետում «խորհուրդ» բառը փոխարինել «տնօրենների խորհուրդ» բառերով:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

 

Պաշտոնակատար`

Դավիթ Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան