Գլխավոր տեղեկություն
Համար
N 410-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.01/82(1440) Հոդ.245
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
10.09.2018
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

          

10 սեպտեմբեր 2018 թ.

N 410-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը.

        

Հրամայում եմ`

    

1. Հաստատել ծրագրային վճարների հաշվարկման մեթոդաբանությունը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ջանջուղազյան

 

 

Հավելված
ՀՀ ֆինանսների նախարարի
2018 թվականի սեպտեմբերի 10-ի
N 410-Ն հրամանի

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

I. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված ծրագրային վճարի հաշվարկման մեթոդաբանության և վճարման հետ կապված հարաբերությունները:

 

II. ՍՈՒՅՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) յուրաքանչյուր տարիքում ծրագրային վճարի ստացման ժամանակահատված՝ մահացության աղյուսակներով սահմանված կենսաթոշակային տարիքից հետո կյանքի սպասվող միջին տևողություն յուրաքանչյուր տարիքում.

2) մահացության աղյուսակներ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված և հրապարակված` երկու սեռի համար ունիվերսալ մահացության աղյուսակներ.

3) կենսաթոշակի ընտրության դիմում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կենսաթոշակի ընտրության դիմում:

3. Սույն հավելվածում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներով սահմանված իմաստով:

 

III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

 

4. Կենսաթոշակի ընտրության դիմումը ներկայացվելու պահին մասնակցի տարիքին համապատասխան ծրագրային վճարների ստացման նվազագույն ժամանակահատվածը սահմանվում է` ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մահացության աղյուսակների:

5. Եթե մասնակիցն իր պարտադիր կուտակային կենսաթոշակի մի մասը ծրագրային վճարի տեսքով ստանալու ընտրություն է կատարել՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին համապատասխան, ապա սույն հավելվածի 4-րդ կետին համապատասխան ծրագրային վճարների ստացման նվազագույն ժամանակահատվածը սահմանվում է` ըստ ստորև ներկայացվող սանդղակի.

 

Տարիքը

Ժամանակահատվածը (տարի)

63-67

 Տվյալ միջակայքի վերին տարիքի համար հրապարակված ժամանակահատված` ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մահացության աղյուսակների

68-72

73-77

78-ից բարձր

6. Ծրագրային վճարների ստացման ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակցի համար որոշվում է մեկ անգամ՝ մասնակիցների ռեեստրը վարողին կենսաթոշակի ընտրության դիմում ներկայացնելուց հետո, որից հետո՝ հետագա յուրաքանչյուր ամսվա մարվող փայերի թվի հաշվարկման ժամանակ, սույն հավելվածի 17-րդ և 18-րդ կետերով սահմանված բանաձևում այդ որոշված մեծությունից նվազեցվում է մեկական ամիս:

7. Եթե մասնակիցը ցանկանում է, որ իր համար ծրագրային վճարը հաշվարկվի սույն հավելվածի սահմանված ծրագրային վճարի ստացման նվազագույնից ավելի երկար ժամանակահատվածի համար, ապա կենսաթոշակի ընտրության դիմումում նշվում է ավելի երկար ժամանակահատված:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՍՏԱՑՈՒՄԸ

 

8. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ծրագրային եղանակով կենսաթոշակ ստացող յուրաքանչյուր մասնակցի համար ամսական պարբերականությամբ հաշվարկում է ծրագրային վճարի չափը` բացառապես մարման ենթակա փայերի թվի հիման վրա, կազմակերպում է յուրաքանչյուր անգամ դրա վճարման համար անհրաժեշտ փայերի մարումը և մասնակցին ծրագրային վճարի կատարումը:

9. Ծրագրային վճարի կատարման ամբողջ ընթացքում չմարված փայերի մասով մասնակիցը պահպանում է իր` որպես կենսաթոշակային ֆոնդի մասնակցի՝ օրենքով վերապահված իրավունքները:

10. Ծրագրային վճարի հաշվարկման և կատարման համար հիմք են ընդունվում մասնակցին պատկանող բոլոր կենսաթոշակային ֆոնդերի բոլոր փայերը՝ բացառությամբ այն փայերի, որոնց մարումը տվյալ պահին օրենքով սահմանված կարգով կասեցված է:

11. Ծրագրային վճար կատարելու համար սույն ընթացակարգով որոշված անհրաժեշտ թվով փայերը մարվում են փայերի` ծրագրային վճարի կատարման ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ փայի վերջին հայտնի հաշվարկային արժեքով:

12. Ծրագրային վճարի կատարման համար անհրաժեշտ մարվող փայերի թիվը որոշելու համար հաշվարկումը պետք է կատարվի ամսական կտրվածքով` յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը` յուրաքանչյուր անգամ փայերի մարումից առաջ:

13. Ծրագրային վճարը յուրաքանչյուր ամսվա համար կատարվում է մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա տասներորդ աշխատանքային օրը ներառյալ:

14. Սույն ընթացակարգով փայերի մարումից առաջացած համապատասխան գումարը փոխանցվում է մասնակցի բանկային հաշվին:

15. Ծրագրային վճարը կատարվում է` կենսաթոշակի ընտրության դիմումը մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած:

16. Ծրագրային վճարի կատարումը դադարում է՝

1) մասնակցի՝ կենսաթոշակային հաշվում առկա բոլոր փայերի մարումից և համապատասխան վճարումն ավարտվելուց հետո.

2) մասնակցի մահվան դեպքում:

17. Ամսական ծրագրային վճարի կատարման համար անհրաժեշտ մարվող փայերի թիվը հաշվարկվում է` ըստ հետևյալ բանաձևի՝

 

ՓՔi = ՓԸՔi/ԾՎԺ,

որտեղ՝

Փքi-ն i-րդ ֆոնդից մարվող փայերի թիվն է,

ՓԸՔi-ն i-րդ ֆոնդում շահառուի ունեցած փայերի ընդհանուր թիվն է՝ տվյալ ամսվա վերջի դրությամբ,

ԾՎԺ-ն սույն հավելվածի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածն է (արտահայտված ամիսներով)` մինչև ծրագրային վճարի ստացման ժամանակահատվածի վերջը:

Բոլոր ֆոնդերի համար բանաձևը կլինի հետևյալը՝

 

 

n

i=1

 ՓՔi =

n

i=1

 ՓԸՔi /ԾՎԺ:

18. Եթե սույն հավելվածի 17-րդ կետի համաձայն հաշվարկված փայերի ընդհանուր արժեքը փոքր է, քան պահանջվող նվազագույն արժեքը՝

 

n

i=1

(ՓՔi x ՓՀԱi) < ՀԿ x 1/4,

որտեղ՝

ՓՀԱi-ն i-րդ ֆոնդի փայի հաշվարկային արժեքն է՝ ըստ սույն հավելվածի 11-րդ կետի,

ՀԿ-ն վճարման պահին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված պետական կենսաթոշակային ապահովության բաղադրիչից վճարվող հիմնական կենսաթոշակն է, ապա բոլոր ֆոնդերից մարվող փայերի թիվը համամասնորեն ավելացվում է այնքան, մինչև ընդհանուր գումարը լինի ՀԿ x 1/4՝

 

ՓՔik = ՓԸՔi / ԾՎԺ x k,

որտեղ՝

 

k=(ՀԿ x 1/4/

n

i=1

(ՓՔi x ՓՀԱi):

Բոլոր ֆոնդերի համար բանաձևը կլինի հետևյալը`

 

n

i=1

ՓՔik =

n

i=1

ՓԸՔi /ԾՎԺxk,

որտեղ`

 

ՓՔik-ն i-րդ ֆոնդից մարվող փայերի թիվն է, եթե

 

n

i=1

(ՓՔi x ՓՀԱi) < ՀԿ x 1/4: