«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 հոկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008314
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 7 հոկտեմբերի 2008 թ.  | 
N 284-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2008-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2008 թվականի նոյեմբերի 17-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Էյսեբիո» արծաթե հուշադրամը:
2. 2008 թվականի դեկտեմբերի 15-ից շրջանառության մեջ դնել «Միջազգային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքից «Յաշին» արծաթե հուշադրամը:
3. Հաստատել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված հուշադրամների նկարագրությունը, որը հուշադրամների ուրվագծերի հետ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 ՀՀ կենտրոնական բանկի նախագահ  | 
Ա. Ջավադյան | 
| 
 
 2008 թ. հոկտեմբերի Երևան  | 
| 
 
  | 
 Հավելված 
 Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ. հոկտեմբերի 7-ի թիվ 284-Ն որոշմամբ  | 
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԷՅՍԵԲԻՈ» ԵՎ «ՅԱՇԻՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ
1. «ԷՅՍԵԲԻՈ» և «ՅԱՇԻՆ» հուշադրամների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Միջազգային ֆուտբոլի արքաները» դրամագիտական ծրագրի շրջանակներում թողարկել է 100 դրամ անվանական արժեքով «Էյսեբիո» և «Յաշին» արծաթե հուշադրամները:
Հուշադրամների դիմերեսի վերևի կիսաշրջանակում պատկերված է KINGS OF FOOTBALL մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքևի կիսաշրջանակում՝ ֆուտբոլի գնդակ և հուշադրամի անվանական արժեքը «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի և «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջև Հայաստանի Հանրապետության զինանշանն է և հուշադրամի թողարկման տարեթիվը «2008»:
«Էյսեբիո» հուշադրամի դարձերեսին Պորտուգալիայի ազգային գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Էյսեբիոյի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Էյսեբիոյի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «EUSEBIO» գրառումը:
«Յաշին» հուշադրամի դարձերեսին Խորհրդային Միությունը խորհրդանշող կարմիր ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Լև Յաշինի լուսանկարը: Լուսանկարի ներքևի մասում Յաշինի ստորագրությունն է, իսկ վերևի մասում` «YASHIN» գրառումը:
Հուշադրամները` թափանցիկ պատիճով և իսկության հավաստագրով տեղադրված են կլոր կաշվե տուփերի մեջ:
Հուշադրամների ուրվագծերի հեղինակն է Ռոբերտ Կոտովիչը:
Հուշադրամները հատվել են Լեհաստանի դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
| 
 Անվանական արժեքը  | 
100 դրամ | 
| 
 Մետաղը և հարգը  | 
արծաթ, 9250 ± 50 | 
| 
 Զանգվածը  | 
28,28 ± 0,25 գ | 
| 
 Տրամագիծը  | 
38,61 ± 0,15 մմ | 
| 
 Ձևը  | 
կլոր | 
| 
 Որակը  | 
պրուֆ | 
| 
 Ձևավորումը  | 
դրոշմատպագրություն դարձերեսին | 
| 
 Դրամաշուրթը  | 
հարթ | 
| 
 Տպաքանակը  | 
մինչև 200.000 հատ | 
1.2) «ԷՅՍԵԲԻՈ» հուշադրամի դիմերեսի ԵՎ դարձերեսի ուրվագծերը
1.3) «ՅԱՇԻՆ» հուշադրամի դիմերեսի ԵՎ դարձերեսի ուրվագծերը