ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
23 ապրիլի 2018 թ. |
N 281-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 275-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 9-րդ մասը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի օգոստոսի 15-ի «Արտոնագրի ձևը, արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 275-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևի լրացման կարգում՝
ա. 5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ընդ որում, հայտարարության 4-րդ կետը՝ արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը, լրացվում է հայտարարության 9-րդ կետում նշված գործունեության իրականացման ժամանակահատվածը ներառող ամիսների քանակին համապատասխան:»,
բ. 7-րդ կետից հանել «, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով» բառերը,
գ. 7-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված երթուղին (Երևան քաղաքի հետ, միջքաղաքային, ներմարզային կամ ներքաղաքային):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. Հարությունյան