Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.14/18(1376) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
08.02.2018
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 փետրվարի 2018 թ.

N 105-Ա/2

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԿԻՑ Ա. Հ. ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 5-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի N 102/1 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՄՈՍԿՎԱՅԻ Մ. Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԿԻՑ Ա. Հ. ԵՐԻՑՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ» ՍՊԸ-ին տալ հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, համակազմի սահմանային 270 տեղով կրթական գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

  Լ. Մկրտչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան