Գլխավոր տեղեկություն
Համար
N 364-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.09.03/23(626) Հոդ.186
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
14.08.2018
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

14 օգոստոսի 2018 թ.

 N 364-Ն

      

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ

  

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հրամանի N 5 հավելվածի «Ընթացիկ ծախսեր» դասի «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ» 420000 կատեգորիայի 422000 խմբի «Դասակարգման տարրերի անվանումները» սյունակում «ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ» բառերը փոխարինել «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ» բառերով։

2) Հրամանի N 23 հավելվածի՝

ա) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ» բաժնում «ՀՀ կառավարության աշխատակազմ 1 01 003» տողը փոխարինել «ՀՀ վարչապետի աշխատակազմ 1 01 003» տողով։

բ) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում՝

1

05

000

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն

1

05

002

ՀՀ վիճակագրական կոմիտե

1

05

003

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

1

05

004

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

1

05

005

ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողով

1

05

008

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե

1

05

009

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտե

1

05

010

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

1

05

012

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

1

05

013

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն

1

05

014

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտե

1

05

015

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտե

1

05

016

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն

1

05

017

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

1

05

018

ՀՀ ոստիկանություն

1

05

019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե

1

05

020

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն

1

05

021

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

1

05

033

ՀՀ հաշվեքննիչ պալատ

1

05

034

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

1

05

035

ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

1

05

037

ՀՀ քննչական կոմիտե

1

05

044

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

1

05

045

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտե

1

05

046

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն

1

05

047

ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

1

05

048

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

1

05

049

ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտե

1

05

050

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

1

05

051

ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն

1

05

052

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբ

1

05

053

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե

1

05

054

ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե

1

05

055

ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտե

1

05

056

»:

 

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ջանջուղազյան