Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.04.03/11(614) Հոդ.86
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.03.2018
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2018

Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մարտի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 10218089

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2018 թ.

ք. Երևան

N 105-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔԸ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը պահպանելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

Դ. Հարությունյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի մարտի 13-ի

N 105-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԱԾ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔԸ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ

 

1. Գործունեությունը կասեցված նոտարը պարտավոր է գործունեությունը կասեցնելու օրվանից ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը և ճզմիչ կնիքը հանձնել նոտարական պալատ: Նոտարական պալատն ապահովում է գործունեությունը կասեցված նոտարի կողմից էլեկտրոնային կնիքի օգտագործման սահմանափակումը էլեկտրոնային նոտար տեղեկատվական համակարգում (AENIS-Armenian E-Notary Information System) այդ նոտարի մուտքը արգելելու միջոցով` մինչև գործունեության կասեցման ավարտը:

2. Գործունեությունը կասեցված նոտարը պարտավոր է մինչև նոտարական պալատ հանձնելն ապահովել կնիքի և ճզմիչ կնիքի անհասանելիությունը երրորդ անձանցից:

3. Գործունեությունը կասեցված նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը, ինչպես նաև հանձնելու պահին այդ կնիքներով կատարված դրոշմների նմուշը դրվում է անթափանց թղթե ծրարի մեջ, ծրարը սոսնձվում և փակվում է նոտարական պալատի նախագահի, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարի և գործունեությունը կասեցված նոտարի ներկայությամբ, ծրարի փակման հատման տեղում ստորագրում են նոտարական պալատի նախագահը, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ նոտարի գործունեությունը կասեցնելու մասին հրամանում նշված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը և գործունեությունը կասեցված նոտարը, կնքվում է նոտարական պալատի կլոր կնիքով: Ծրարի վրա նշվում է նոտարական տարածքը և գործունեությունը կասեցված նոտարի անուն, ազգանուն, հայրանունը: Կնիքներով կատարված դրոշմների նմուշի մեկ օրինակը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատում պահվում է չհրկիզվող և մետաղյա պահարանում:

5. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատում պահվում է մինչև նոտարի կասեցման ժամկետի ավարտը:

6. Նոտարի կասեցման ժամկետի ավարտի դեպքում նոտարը դիմում է ներկայացնում նոտարական պալատ՝ կնիքը և ճզմիչ կնիքը հետ ստանալու նպատակով՝ կցելով կասեցման ժամկետի ավարտը հավաստող փաստաթուղթը կամ պատճենը: Կնիքը և ճզմիչ կնիքը վերադարձվում է դիմում ներկայացնելուց հետո՝ մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

7. Կնիքը և ճզմիչ կնիքը վերադարձնելիս ստուգվում է սույն կարգի 3-րդ կետով սահմանված ծրարի անվնաս լինելու հանգամանքը: Ծրարը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պատշաճ վիճակում չլինելու դեպքում կազմվում է արձանագրությունը, որը ստորագրում են նոտարական պալատի նախագահը, նոտարական պալատի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը և գործունեությունը կասեցված նոտարը:

8. Կնիքը և ճզմիչ կնիքը նոտարական պալատ է հանձնվում և վերադարձվում նոտարին հանձնման-ընդունման ակտի հիման վրա: Հանձնման-ընդունման ակտը ստորագրվում է նոտարի և նոտարական պալատի նախագահի կողմից:

9. Հանձնման-ընդունման ակտերը կազմվում են Ձև 1-ին և Ձև 2-ին համապատասխան:

 

Ձև 1

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ԿՆԻՔԻ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԻ

 

 «   »___________20  թ.

ք. Երևան

 

Նոտարական պալատը՝ ի դեմս նոտարական պալատի նախագահ __________________________, ով գործում է նոտարական պալատի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

Նոտար ________________________________(անձը հաստատող փաստաթուղթ՝ ________, տրվել է ________թ. ___-ի կողմից, նոտարի ծառայողական վկայական՝ N________, ________թ.), մյուս կողմից,

կնքեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.

1. Նոտար ______________________________ հանձնեց, իսկ նոտարական պալատն ընդունեց նոտարի կնիքը և ճզմիչ կնիքը (քանակը՝ 2)՝ նոտարի գործունեության կասեցման կապակցությամբ (հիմք՝ ՀՀ արդարադատության նախարարի ________թվականի N________ հրաման):

2. Նոտարական պալատը հավաստում է, որ ստացել է կնիքը և ճզմիչ կնիքը սահմանված կարգով և պատշաճ վիճակում:

3. Սույն հանձնման-ընդունման ակտը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ

ՆԱԽԱԳԱՀ՝

_______________________

Հասցե՝

ՀՀ, ք. Երևան, Զաքիան փողոց,

3-րդ շինություն

էլ. փոստ` info@notarius.am

 

 

--------------------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.

ՆՈՏԱՐ

 

_______________________

Ծառայողական

վկայական՝_________________,

տրված _________________թ.

հասցե՝ _________________.

էլ. փոստ՝ _________________

--------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.

Ձև 2

 

ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ԿՆԻՔԻ ԵՎ ՃԶՄԻՉ ԿՆԻՔԻ

 

«   »___________20  թ.

ք. Երևան

 

 

Նոտարական պալատը՝ ի դեմս նոտարական պալատի նախագահ ____________________________, ով գործում է նոտարական պալատի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և

Նոտար ________________________________ (անձը հաստատող փաստաթուղթ՝ ________, տրվել է ________ թ. ___-ի կողմից, նոտարի ծառայողական վկայական՝ N ________, ________թ.), մյուս կողմից,

կնքեցին սույն հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին.

4. Նոտարական պալատը նոտարի գործունեության կասեցման դադարման կապակցությամբ (հիմք՝ _______________________________) հանձնեց, իսկ Նոտար ______________________________ ընդունեց իր կնիքը և ճզմիչ կնիքը (քանակը՝ 2):

5. Նոտարը հավաստում է, որ ստացել է կնիքը և ճզմիչ կնիքը սահմանված կարգով և պատշաճ վիճակում:

6. Սույն հանձնման-ընդունման ակտը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկ օրինակ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ

ՆԱԽԱԳԱՀ՝

_______________________

Հասցե՝

ՀՀ, ք. Երևան, Զաքիան փողոց,

3-րդ շինություն

էլ. փոստ` info@notarius.am

 

 

--------------------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.

ՆՈՏԱՐ

 

_______________________

Ծառայողական

վկայական՝_________________,

տրված _________________թ.

հասցե՝ _________________.

էլ. փոստ՝ _________________

--------------------------

(ստորագրություն)

 

Կ.Տ.