Գլխավոր տեղեկություն
Համար
N 2204-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.10.01/25(628) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
29.08.2018
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2018 թ.

N 2204-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԻՎ 1 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001704 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2018 թվականի օգոստոսի 16-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի մայիսի 30-ին «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001704 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

 

Ա. Թորոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան