ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
9 հոկտեմբերի 2008 թ. |
N 08-320-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 09.10.08 թ. կայացած նիստի)
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Կարինե Անտոնյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0584 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նետ Գրուպ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0527 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Նետ Գրուպ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0526 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի 7-րդ մասի համաձայն, «Պրոգրես Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0673 լիցենզիայի գործողության կասեցումը՝ տրված կոմիտեի 27.05.08 թ. N 08-145-Լ հրամանով, համարել վերացված։
5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «Յունի-Օցենկա» ՓԲ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «Նոր Օջախ» ՍՊ ընկերությանը, անհատ ձեռնարկատեր Անահիտ Սաֆարյանին և անհատ ձեռնարկատեր Արմեն Մինասյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
/09.10.2008 թ. հր. N 08-320-Լ/
|
Հ/հ |
Ֆիզիկական |
Բնակության վայրը, |
Լիցեն- |
Լիցեն- |
Հարկ վճարողի հաշվառ-ման համարը (ՀՎՀՀ) |
Գրանց- |
Գործու- |
Գործու- |
Գործո- |
Տեղեկություններ գրանցամատյանում |
Այլ տեղե-կություններ |
|
1 |
«Պրոգրես Ռիելթի» ՍՊԸ |
ք. Երևան, Բայրոնի 12, |
ԱԳ N 0673 |
17.05.07թ. |
01557924 |
671 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
27.05.08 թ. | |
|
2 |
«Նետ-Գրուպ» |
ք. Երևան, Մաշտոցի 31 |
ԱԳ N 0526 |
16.12.04թ. |
02560565 |
526 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Ռադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
3 |
«Նետ-Գրուպ» |
ք. Երևան, Մաշտոցի 31 |
ԱԳ N 0527 |
16.12.04թ. |
02560565 |
527 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
4 |
Կարինե Անտոնյան (ԱՁ) |
ք. Երևան, Նորքի 15 փ., 14 տ. |
ԱԳ N 0584 |
01.12.05թ. |
30911999 |
583 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
5 |
«Յունի-Օցենկա» ՓԲԸ |
ք. Երևան, Ամիրյան 2 |
ԱԳ N 0805 |
09.10.08թ. |
02582462 |
800 |
Անշարժ գույքի գնահատում |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
6 |
«Նոր Օջախ» ՍՊԸ |
ք. Երևան, Վարդաշեն 6 փ., 42 տ. |
ԱԳ N 0806 |
09.10.08թ. |
00449673 |
801 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
7 |
Անահիտ Սաֆարյան (ԱՁ) |
ք. Աշտարակ, Արարատյան 7 |
ԱԳ N 0807 |
09.10.08թ. |
54613191 |
802 |
Ռիելթորական գործունեություն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում | |
|
8 |
Արմեն Մինասյան (ԱՁ) |
ք. Գյումրի, Կամոյի փ. |
ԱԳ N 0808 |
09.10.08թ. |
57262004 |
803 |
Ռիելթորական գործունեութիւն |
ՀՀ |
Անժամկ. |
Լիցենզիայի տրամադրում |
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԻՆ
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|