«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
25 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 10208396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 դեկտեմբերի 2008 թ. |
N 223-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը (հավելվածներ N N 1, 2 կցվում են):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն հրամանը:
Գ. Դանիելյան |
Հավելված N 1
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 223-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան):
3. Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև՝ ստորագրվում և կնքվում նոտարի կողմից:
Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գրանցամատյանի հերթական համարը:
(3-րդ կետը խմբ. 17.05.18 N 205-Ն)
4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան:
Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան:
Գրանցամատյանները նոտարները ստանում են նոտարական պալատից: Գրանցամատյանի համար նոտարը վճարում կատարում է նոտարական պալատի կողմից ձեռքբերված գնով: Գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:
(4-րդ կետը խմբ. 17.05.18 N 205-Ն)
5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման oրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի ստորագրությունից առաջ:
Գրանցամատյանում չլրացված սյունակները պետք է ընդգծվեն:
Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը՝ իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը:
(6-րդ կետը փոփ., լրաց. 17.05.18 N 205-Ն)
7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:
8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում:
Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:
9. (կետն ուժը կորցրել է 17.05.18 N 205-Ն)
10. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ՝
1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության հերթական համարը։ Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար՝ առանց բաց տողերի:
2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման ամսաթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության ամսաթվին:
3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ oրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել:
Ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում՝ 3-րդ սյունակում նշվում է նաև ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը:
Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը։
Եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը:
Նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը՝ նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում:
4) 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը:
5) 5-րդ սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը:
Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը:
6) 6-րդ սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը:
Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ:
7) 7-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը։
8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը:
(10-րդ կետը լրաց., փոփ., խմբ. 17.05.18 N 205-Ն)
11. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 17.05.18 N 205-Ն)
Հավելված N 2
Հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի N 223-Ն հրամանով |
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ _______________________________________
____________________________________ թվականի N
N | Նոտարական գործողության կատարման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար կատարված է նոտարական գործողությունը, ինչպես նաև թարգմանչի կամ վկայի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը |
Նոտարական գործողությանը ներկայացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը | Նոտարական գործողության տեսակը |
Գանձված է պետական տուրք կամ նշում պետական գույքի վճարումից ազատված լինելու մասին (ՀՀ դրամ) |
Նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը (ՀՀ դրամ) |
Այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը | Անձանց ստորագրությունները՝ ի հավաստումը տվյալ նոտարական գործողության համար պետական տուրքից ազատված լինելու |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1 | ||||||||
2 | ||||||||
3 | ||||||||
4 | ||||||||
5 | ||||||||
6 | ||||||||
7 | ||||||||
8 | ||||||||
9 | ||||||||
10 |
(հավելվածը լրաց. 17.05.18 N 205-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.03.2023, N 160-Ն | 30.03.2023, N 223-Ն | |
17.05.2018, N 205-Ն | 11.06.2018, N 223-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|