Basic information
Number
N 1199-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (02.09.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
01.09.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
01.09.2008
Effective date
02.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

1 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

 N 1199-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԴԵՂԱՏՈՒՆ-9» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի N 948-Ա որոշմամբ «Դեղատուն-9» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2004 թվականի սեպտեմբերի 23-ին տրված և 2007 թվականի սեպտեմբերի 20-ին ժամկետը երկարաձգված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000051 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել.

 

Հրամայում եմ` 

 

1. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել «Դեղատուն-9» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կ-XX-000051 լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 21-ի N 949-Ա որոշման առաքումը դիմողին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3) «Դեղատուն-9» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար 

Հ. Քուշկյան