Basic information
Number
N 1273-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (09.09.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.10.22/36(310) Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
08.09.2008
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
08.09.2008
Effective date
09.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

8 սեպտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 1273-Ա

                                                                                            

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԾԵՐՈՒՆ ՎԻՐԱԲՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի հունիսի 8-ին անհատ ձեռնարկատեր Ծերուն Վիրաբյանին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000176 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

3) անհատ ձեռնարկատեր Ծերուն Վիրաբյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Նախարար

Հ. Քուշկյան