ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 37 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| «Հոդված 37. | ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ | 
Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասը:
Հոդված 3. Օրենսգրքի 39 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հոդված 4. Օրենսգրքի 187 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| «Հոդված 187. | ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ | 
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
| Հայաստանի Հանրապետության Նախագահ | Լ. Տեր-Պետրոսյան | 
| 
 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|