Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.04.2018-04.05.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.08.02/17(165) Հոդ.236
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2004
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

12 հուլիսի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204178

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիսի 2004 թ.
ք. Երևան

  թիվ 100-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել հարկադիր կատարողին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

 

 

Դ. Հարությունյան

 

 

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2004 թ. հուլիսի 12-ի
թիվ 100-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է կատարողական գործողությունների կատարման ընթացքում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողներին արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկը:

2. Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև աշխատանքային օրվա ավարտից հետո անհապաղ կատարում պահանջող, պարտապանի մեղքով կամ այլ պատճառներով կատարողական գործողությունների կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին դարձած կատարողական գործողությունները շարունակվում են մինչև դրանց փաստացի կատարումը:

3. Արտաժամյա ծառայության (աշխատանքի) վերաբերյալ հարկադիր կատարողի վերադասի (բաժնի պետ, վարչության պետ) կողմից կազմվում է համապատասխան զեկուցագիր և ներկայացվում Գլխավոր հարկադիր կատարողի հաստատմանը: Հաստատումից հետո այն ուղարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվապահություն` համապատասխան հաշվարկներ և վճարումներ կատարելու համար:

4. Արտաժամյա ծառայության համար հարկադիր կատարողին վճարվում է հավելում օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 22.03.18 N 116-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 22.03.18 N 116-Ն)

(հավելվածը փոփ. 22.03.18 N 116-Ն)

 

Դ. Հարությունյան