Գլխավոր տեղեկություն
Համար
N 1277-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.07/3(606).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ընդունման ամսաթիվ
29.12.2017
Ստորագրող մարմին
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

29 դեկտեմբերի 2017 թ.
ք. Երևան

N 1277-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 710210000, 710221000, 710231000 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԲՆԱԿԱՆ` ՄՇԱԿՎԱԾ ԿԱՄ ՉՄՇԱԿՎԱԾ, ԲԱՅՑ ՉՇՐՋԱՆԱԿՎԱԾ ԿԱՄ ՉԱՄՐԱՑՎԱԾ ԱԼՄԱՍՏՆԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը.

 

Հրամայում եմ`

 

1. «ՔԵՅ ՋԻ ԴԱՅՄՈՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը՝ հաշվառման համարը ԹՔ 016 առ 28.12.2016թ. կասեցնել` հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

 

Ս. Կարայան