Գլխավոր տեղեկություն
Համար
N 143-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.26
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
28.11.2017
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 11518008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

28 նոյեմբերի 2017 թ.

N 143-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 14-րդ մասի և 28.1-ին հոդվածի 8-րդ մասի պահանջները՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել`

1) մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու և չվճարված խնամքի նպաստը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Ասատրյան

 

 

Հավելված

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2017 թ. նոյեմբերի 28-ի

N 143-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ, ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏ ՎՃԱՐԵԼԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉՎՃԱՐՎԱԾ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Սույն ցանկում կիրառվող հասկացություններն ունեն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշմամբ կիրառվող իմաստը:

2. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (այսուհետ` խնամքի նպաստ) նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացվում՝

1) դիմում, որում ներառվում են՝

ա. ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,

բ. դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (այսուհետ՝ բնակչության պետական ռեգիստր),

գ. խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ խնամքի նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում՝ ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ խնամքի նպաստը.

2) դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

4) երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

5) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը.

6) ծնողի կողմից ստորագրված հայտարարությունը՝ խնամքի արձակուրդն ավարտվելու (արձակուրդն ընդհատվելու, աշխատանքի անցնելու կամ աշխատանքից ազատվելու) դեպքում և օրենքով սահմանված այլ դեպքերում խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու վերաբերյալ տեղեկացված լինելու մասին (հայտարարությունը ներառում է նաև ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու օրը, ամիսը, տարեթիվը և կարող է շարադրվել նաև ազատ ոճով).

7) ծնողին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու մասին գործատուի տված տեղեկանքը (ստորագրված և կնքված գործատուի կնիքով).

8) անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:

3. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու կամ խնամքի նպաստը վճարելը վերսկսելու համար տարածքային բաժին է ներկայացվում՝

1) դիմում, որում ներառվում են սույն ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

2) դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

4) անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը.

5) անհրաժեշտության դեպքում՝ սույն ցանկի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված՝ գործատուի տված տեղեկանքը.

6) անհրաժեշտության դեպքում՝ խնամակալության մասին փաստաթուղթը:

4. Չվճարված խնամքի նպաստը վճարելու համար տարածքային բաժին է ներկայացվում (եթե խնամքի նպաստ վճարելը չի վերսկսվում)՝

1) դիմում, որում ներառվում են սույն ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները.

2) դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը.

3) ծնողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե ծնողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

4) անհրաժեշտության դեպքում՝ խնամքի նպաստի չվճարված գումարը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված` ծնողի տված լիազորագիրը:

5. Ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստը վճարելու համար տարածքային բաժին է ներկայացվում՝

1) դիմում, որում ներառվում են՝

ա. մահացած ծնողի անունը, ազգանունը, մահվան օրվա դրությամբ բնակության (հաշվառման) վայրի հասցեն՝ ըստ բնակչության պետական ռեգիստրի,

բ. չվճարված խնամքի նպաստը վճարելու համար դիմող ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

գ. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի,

դ. ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստը վճարելու եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ, իսկ չվճարված խնամքի նպաստը անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում` բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ գումարը.

2) մահացած ծնողի մահվան վկայականը (կամ ծնողին մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը), չվճարված խնամքի նպաստը վճարելու համար դիմող ծնողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) դիմողի (եթե դիմողը ծնողը չէ) անձը հաստատող փաստաթուղթը.

4) դիմող ծնողի` երեխայի օրինական ներկայացուցիչը (ծնող, խնամակալ, որդեգրող) հանդիսանալը հավաստող փաստաթուղթը, եթե խնամքի նպաստն ստանալու համար երեխայի օրինական ներկայացուցիչը դիմել է ոչ ուշ, քան խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.

5) ժառանգության վկայագիրը, եթե դիմումը ներկայացվում է խնամքի նպաստի իրավունք ունեցող ծնողի մահվանից վեց ամիս հետո։

6. Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված փաստաթղթերը (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթերի) և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերն ընդունվում են հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլի առկայության դեպքում, հյուպատոսական կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի: Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան