«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2018 թ.
Պետական գրանցման թիվ 10218072
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2018 թ. ք. Երևան |
N 90-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի բ) ենթակետում «-քաղաք Թալին.» տողից հետո լրացնել «-գյուղ Ծաղկահովիտ.» տողը, իսկ ե) ենթակետում «-քաղաք Գավառ.» տողից հետո լրացնել «-քաղաք Ճամբարակ.» տողը:
|
Դ. Հարությունյան |