Basic information
Number
N 1044-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.09.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.09.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2008 թվականի N 1044-Ա

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ալեքսանդր Բաբկենի Սահակյանին (ծնվ.` 1987 թվականի հոկտեմբերի 22-ին (հասցեն` քաղ. Երևան, 16-րդ թաղ., 42 շ., բն. 21), 2008 թվականին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարան, հաշվարկային կենսաբանությունում MPhil որակավորման համար, որն աշխարհի առաջատար բուհերից մեկն է) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի աշնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. սեպտեմբերի 24
Երևան